ՊՆ փոխնախարարը «ջրել» է ՏՏ ոլորտի հետ համագործակցությունը. Կարեն Վարդանյան /վիդեո/
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (ԻՏՁՄ) հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը Newspress կյաքին տված իր հարցազրույցում ոչ միայն մեղադրել է ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք պաշտոնյաների միտումնավոր ՏՏ ոլորտի հայկական կազմակերպությունների հետ ռազմական ոլորտում համագործակցությունը վիժեցնելու մեջ, այլ նաև այդ անձանց կողմից պետական դավաճանության մեղադրանք է ներկայացրել:
՛՛Մեր համագործակցության ընթացքում մենք պարզեցինք, որ այդ մարդիկ ոչ միայն չեն անում իրենց գործը , այլ նաև թաքցնում են պետական հույժ կարևոր ինֆորմացիաներ ոչ միայն պաշտպանության նախարարից , այլ նաև երկրի նախագահից՛՛,-հայտարարել է Կարեն Վարդանյանը:
Ստորև ներկայացնում ենք Newspress կայքին Կարեն Վարդանյանի տված հարցազրույցը և ներկայացված մեղադրանքները:
Պետական դավաճանությունը միայն թշնամու հետ համագործակցելը չէ, նաև սեփական զինուժի նկատմամբ միտումնավոր անգործությունն ու վնասարարությունն է: