Թալիշում զոհված Աբրահամը 4-ամսական երեխա ունի
Ապրիլի 10-ին ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծի Թալիշի հատվածում զոհված Ռոբերտ Աբրահամյանը Տափերական գյուղից է:
Արարատի մարզի Տափերական համայնքի ղեկավար Միհրան Մանասերյանը՝ Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ռոբերտ Աբրահամյանն ամուսնացած էր. «4 ամսական երեխա ունի, շատ երջանիկ ընտանիք է, չնայած նրան, որ ընտանիքը ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում է ապրում»,-ասաց գյուղապետը:
Նա տեղեկացրեց, որ այսօր՝ ժամը 18:00-ին տեղի կունենա Ռոբերտ Աբրահամյանի հոգեհանգստի արարողությունը, իսկ հուղարկավորությունը վաղը՝ 13:00-ին: «Գյուղում բոլորը նրան սիրում էին, բոլորի կողմից հարգված էր: Գյուղապետը տեղեկացրեց, որ իրենց դեռ անհայտ է, թե ինչ հանգամանքերում է Ռոբերտ Աբրահամյանը զոհվել: Ընտանիքի համար մեծ ու անդառնալի կորուստ էր»,-ասաց գյուղապետը: Ավելի վաղ տեղեկացրել էին, որ Ռոբերտ Աբրահամի Աբրահամյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել գլխի շրջանում:
ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում՝ ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցվեկ է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: