31 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշխարհը հիշում է զոհ դարձած ստրուկների օրը/ վիդեո

Ավելի քան 400 տարի առաջ 15 միլիոն տղամարդիկ, կանայք եւ երեխաներ զոհ դարձան տրանս- ատլանտյան ողբերգական ստրկավաճառությանը, որոն համարվում է համաշխարհային պատմության պատմության ամենամութ էջերից մեկը: ՄԱԿ-ի կողմից  մարտի 25-ը նշվում է Ստրկության զոհերի հիշատակման և տրանս-ատլանտյան ստրուկների առևտրի միջազգային օր: Իսկ անցյալ տարի ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) կագնեցվեց զոհերիհիշատակին նվիրված հուշարձան:

Լավրովը կայցելի Բաքու

Կազմակերպվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյլ Լավրովի այցը Բաքու: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Կարող եմ ասել, որ նման այց մշակվում է, երբ ադրբեջանական կողմի հետ որոշվի ժամկետը, մենք կհայտարարենք եւ այցի ժամկետի, եւ բովանդակության մասին», -ասել է Զախարովան: Ենթադրվում է, որ բանակցությունների գլխավոր հարցերը պետք է հանդիսանան Իրանի, […]

«Նրա հեռանալով հարստացավ երկինքը». վերջին հրաժեշտը բեմի արքային /վիդեո/

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր՝ մարտի 25-ին, վերջին հրաժեշտը տվեցին հայ անվանի օպերային երգիչ եւ բեմադրիչ Գեղամ Գրիգորյանին: Վերջին անգամ բեմի վարպետը նվիրական բեմին էր, որի վրա դեռ տարածվում էր նրա հրաշալի տենորը: Վերջին հրաժեշտի եկած «հանդիսատեսը» հուզված էր` արցունքներ եւ ողջույնի բացականչություններ… Գեղամ Գրիգորյանին վերջին հրաժեշտ տալու էին եկել ՀՀ նախագահ […]

Կառուցվում է Արտաշատի խճուղի – Շիրակի փողոց ճանապարհահատվածը

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն աշխատանքային շրջայցի ընթացքում հետևել է քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի շրջանակում կառուցվող Արտաշատի խճուղի – Շիրակի փողոց ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքին: Հիշեցնենք, որ վերոնշյալ ծրագրի նպատակը միջազգային չափանիշներին համապատասխանող Երևանի հարավային ավտոճանապարհային դարպաս ունենալն է: Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրի շրջանակում 8-9 մետր բարձրությամբ լիցքի վրա կառուցվող շրջանաձև […]

Ավետիսյաններից ավագները սպանությունից առաջ եղել են շարժման մեջ. փորձաքննություն

Գյումրու 102-րդ ռազմաբազայի տարածքում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը: Նիստին այս անգամ շարունակվեց փաստաթղթերի ընթերցման գործընթացը 10-րդ հատորից սկսած: 10-րդ հատորում ներկայացված են վկաների հարցաքննության արձանագրությունները, միջնորդություններ, տուժողների իրավահաջորդների շահերի պաշտպանների ճանաչման վե րաբերյալ փաստաթղթեր, Ավետիսյանների մահվան վկայականների պատճենները, գրություններ ոստիկանությունից և դատախազությունից: Հաջորդ […]

‹‹Մարդ պիտի զոհաբերող ու աստվածավախ լինի›› /վիդեո/

Սուրբ Հարության տոնին ընդառաջ՝ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հաշվարկ է կատարել՝ մեծ գումարներ պետք չեն այդ տոնը ջերմորեն ու բերկրանքով նշելու համար: ‹‹Տասը հոգու համար  քսան հազար դրամը լիուլի կբավականացնի, որ  գնեն Զատկի տոնի համար խորհրդանշական ուտեստները ու համեստ կերպով, ընտանեկան մթնոլորտում նշեն տոնը››: Ըստ Ահարոն Ադիբեկյանի՝ կարևոր է որ մարդիկ ուշադրություն դարձնեն ոչ միայն սեղանին, այլև […]

«Մեր երկիր միայն միջազգային չափորոշիչներին համապատասխան սննդամթերք պետք է մտնի». Վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» («ՀԱԲԼԾԿ») ՊՈԱԿ: Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է կենտրոնի գործունեության ուղղություններին, աշխատանքային պայմաններին, իրականացվող բարեփոխումներին և տեխնիկական վերազինման շարունակական գործընթացին: Կենտրոնի տնօրեն Արման Գևորգյանը նշել է, որ 2015-2016 թթ. կենտրոնը համալրվել է գերճշգրիտ սարքավորումներով և աշխատանքային […]

Արդեն ծրագրված ահաբեկչությունը գրեթե անհնար է կանխել

Վերջին շրջանում եվրոպական մի շարք քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչական ակտերը թեեւ աշխարհը կապում է  փախստականների ճգնաժամի եւ անվտանգության համակարգի թերացման հետ, սակայն պատճառն ավելի խորն է։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արեւելագետ Սուրեն Մանուկյանը։ Նա նշեց, որ նախկինում էլ ահաբեկչական ակտեր տեղի են ունեցել, թեեւ միգրացիոն ճգնաժամ չկար։ Նա նշեց, որ անվտանգության ոչ […]

Դպրոցականների երրորդ համահայկական օլիմպիադային ընդառաջ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2016 թվականի հուլիսի 18-ից 24-ը կազմակերպում է դպրոցականների երրորդ համահայկական օլիմպիադան` “Ֆիզիկա”, “Մաթեմատիկա” և “Հայաստանի աշխարհագրություն” առարկաներից: Օլիմպիադայի նպատակն է` ազգային հենքի վրա համախմբել հայ երիտասարդներին, ներգրավել հայերենին չտիրապետող երիտասարդների համար իրականացվող ծրագրերում, խրախուսել բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությունը, ինչպես նաև օժանդակել առողջ մրցակցության պայմաններում գիտելիքների ու ստեղծագործական կարողությունների դրսևորմանը, նպաստել […]

Թատրոնում հին սերունդը նորին չի խանդում /վիդեո/

Այսօր ‹‹Հենարան››  ակումբում հյուրընկալվել էր թատերական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Ստեփանյանը և դերասան Գագիկ Մադոյանը: Ջուլիետա Ստեփանյանը շեշտեց, որ Թատրոնի միջազգային օրը մեծ սիրով ու բերկրանքով է նշում: Դերասանուհին շեշտեց, որ առաջ հին սերունդը մի տեսակ խանդում էր նոր սերնդին: Իսկ այժմ այդ խնդիրը չկա: ‹‹Այդ օրը նվիրված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի