13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Չեմ հայհոյել, հնարավոր է ուրիշ բան եմ ասել … /վիդեո/

«Չեմ հայհոյել, հնարավոր է ուրիշ բան եմ ասել ու հասկացել են հայհոյանք: Եթե հայհոյել եմ՝ բերեք ցույց տվեք: Ճիշտ չեմ համարում, որ բոլորովդ հարձակվում եք մի մարդու վրա»,-լրագրողների հետ զրույցում առավոտվա միջադեպին անդրադարձավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը: Սեդրակյանը նշում է, որ պատգամավորին հարցեր տալու համար հարկավոր է գնալ նրա սենյակ և անհատական դիմել […]

Պատմամշակութային հուշարձանը՝ միջավայր է

Երեւանի դեմքն կորցնում ենք հենց Երեւանի կենտրոնում հնագույն շինություններ քանդելով եւ փոխարենը բարձրահարկ շենքեր կառուցելով եւ սա  կարող է պատճառ դառնալ, որ հետագայում խնդիրներ ծագեն զբոսաշրջության եւ գինեգործության ոլորտում: Այսօր հրավրված քննարկմանն ահազանգ են բարձրացրել նաեւ գինեգործությամբ եւ զբոսաշրջությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները: Բանախոսներն իրենց անհանգստություն են հայտնել Պուշկին-Աբովյան-Արամի փողոցների հնագույն շենքերի ապամոնտաժման վատ հետեւանքների առումով […]

Մեղադրանք է առաջադրվել այլ անձանց փոխարեն քվեարկելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է թիվ 32/18 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարած անձի ինքնությունը: Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը, քրեական գործով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ  2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 32/18 ընտրատեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկված Ց.Սարիբեկյանի […]

Ինչպե՞ս կարելի է

Ցմահ դատապարտյալները հաճախ են հացադուլի միջոցով իրենց խնդիրները հրապարակային դարձնում վերջերս: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ հարց-պատասխանի ժամանակ անդրադարձավ այս հարցին՝ նշելով, որ յուրաքանչյուր պաշտոնյայից պետք է ակնկալել այն, ինչն իր իրավասության շրջանակում է: «Եթե ես ասեմ, որ այդ խնդիրն իրավասու եմ լուծել, ես ճշմարտությունը չեմ ասի», -նշեց Արփինե Հովհաննիսյանը: Henaran.am-ը զրուցել […]

ՊՆ-ում քննարկվել են զինված ուժերի խառը սկզբունքով համալրման խնդիրները

ՀՀ ՊՆ վարչական համալիրում փետրվարի 19-ին, անցկացվել է խորհրդակցություն՝ նվիրված զինված ուժերի անձնակազմի համալրման գործընթացին: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերը ժամկետային ու պայմանագրային զինծառայողներով, սպաներով ու ենթասպաներով համալրելու աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր: ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ իր խոսքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ռազմաքաղաքական առկա իրավիճակի պայմաններում կարեւորել է խառը սկզբունքով […]

Նաղդալյանը գնահատեց ՀՅԴ-ին

Այսօր ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկում էր կառավարության ներկայացրած` «Կառավարության կառուցվածքային փոփոխության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, ելույթ ունեցավ նաև ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նաղդալյանը նկատեց, որ չկա կոնֆլիկտ քաղաքական նպատակահարմարության և արդյունավետ կառավարման միջև, եւ որ քաղաքական համագործակցությունը ունի մեկ նպատակ` պետությունը հզորացնել, համատեղ ջանքերով փորձել լուծել ազգային խնդիրները: Նաղդալյանը հորդորեց թերահավատներին մի […]

Մի շարք ապրանքների հարկերի իջեցման հնարավորություն

Մարտ ամսից հնարավոր է որոշում կայացվի Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) մի շարք ապրանքների բանջարեղենի, արմավի, պիստակի եւ չամիչի ներմուծման մաքսերի նվազեցման վերաբերյալ: Այդ մասին ասել է տնտեսական զարգացման նախարարության ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Լիխաչովը, գրում է  РИА Новости-ն։ Ինչպես նշել են ԵԱՏՀ-ում, ծաղկակաղամբի, բրոկոլիի եւ բրյուսելյան կաղամբի ներկրման մաքսատուրքերն առաջարկվում Է 11 – 13 տոկոսից իջեցնել մինչեւ […]

Յուրաքանչյուր պաշտոնյայից պետք է ակնկալել այն, ինչն իր իրավասության շրջանակում է.Արփինե Հովհաննիսյան

«Յուրաքանչյուր պաշտոնյայից պետք է ակնկալել այն, ինչն իր իրավասության շրջանակում է»,-այսօր Ազգային ժողովում պատասխանելով ցմահ դատապարտյալների չլուծված խնդրի մասին հարցին՝ ասաց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը. «Եթե ես ասեմ, որ այդ խնդիրն իրավասու եմ լուծել, ես ճշմարտությունը չեմ ասի»,-ընդգծեց նախարարը:

Ձեր դարդը լացեք

Այսօր` ԱԺ արտահերթ նիստում կառավարության  ներկայացրած` «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը քվեարկության դնելուց առաջ, ելույթով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Այսօր Հայաստանն ապրում է նոր Սահմանադրության և նոր քաղաքական իրողության պայմաններում, երբ Հայաստանի երկու ազգային քաղաքական ուժեր միացնում են իրենց ջանքերը` հանուն Հայաստանի, Արցախի ու ամբողջ հայության իղձերի իրականացման»,- նշեց ԱԺ […]

Արցախում երկու զինծառայող է մահացել

ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում փետրվարի 19-ին` ժամը 07:00-ի սահմաններում, տեղի ունեցած արտակարգ պատահարի արդյունքում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1997թ. ծնված Կամո Արայի Հովհաննիսյանը և Թեմուր Շարիի Սուլոյանը: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը,  դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված