15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպես աշխատեցին ԶԼՄ-ները /վիդեո/

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կարծում է՝ քառօրյա պատերազմը հայաստանյան լրատվամիջոցների համար պետք է դաս լինի և ԶԼՄ-ները հետայսու պետք է վերակառուցեն իրենց տեղեկատվական գործունեությունը, արժանահավատ ու օպերատիվ տեղեկատվություն հասցնեն հասարակությանը:

‹‹Կան լրատվամիջոցներ, որ մեկ-երկու օրվա վաղեմության տեղեկատվություն են հաղորդում: Մանավանդ հեռուստաընկերությունների պարագայում սա անընդունելի է: Հաճախ ԶԼՄ-ները տուրք են տալիս պրոպագանդային, պաշտոնական տեղեկատվությանը, որի արդյուքում ԶԼՄ-ները հասարակության շրջանում կորցնում են իրենց վստահությունը: Մարդիկ լավ տարբերում են՝ որ ԶԼՄ-ին կարելի է վստահել, գիտեն՝ տեղեկատվական հոսքում որ ինֆորմացիան է արժանահավատ: Պետության քաղաքականության մեջ մի բան է ինձ վրդովվեցնում:

Տարիներ շարունակ՝ թշնամին սպառազինություն էր կուտակում, իսկ մենք մեր երկրում օլիգարխներ էինք աճեցնում… Թե չէ, ընդհանուր առմամբ, կարող եմ ասել՝ այն, ինչ անհրաժեշտ էր հասցնել հասարակությանը, երրորդ-չորրորդ օրը արդեն սխալները հասկանալով, շտկելով արվել է››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Մելիքյանը:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ ընդգծեց՝ ապատեղեկատվության դեմ միակ արդյունավետ պայքարը իրական, հստակ ինֆերմացիա տարածելն է, հանրությանը ճշգրիտ ինֆորմացիա տալը:

‹‹Կան երկրներ, որտեղ արգելափակվում են որոշակի կայքեր: Դա արդեն գործողություն է, որն իրավունքի դաշտից դուրս է, որը հատուկ է հատկապես բռնատիրական երկրներին: Հարկավոր է հանրությանը սովորեցնել մեդիագրագիտություն, որպեսզի հանրությունը հասկանա՝ որ ԶԼՄ-ին պետք է վստահել, որին՝ ոչ››, – ասաց Բորիս Նավասարդյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ