15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Անհրաժեշտ շինանյութի առաջին խմբաքանակը՝ Արցախին

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակությունը՝ նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը՝ Հայաստանի շինարարների միության և շինարարական որոշ ընկերությունների ներկայացուցիչների հետ մեկնել են Արցախի հանրապետություն՝ 2016 թվականի ապրիլի 2-7-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի բնակավայրերին պատճառված հսկայական վնասների վերացման համար համապատասխան օգնություն ցուցաբերելու նպատակով:

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը մշտապես կապի մեջ լինելով ԼՂՀ կառավարության ներկայացուցիչների հետ` նախապես հստակեցրել է ավերված բնակավայրերի վերականգնման համար անհրաժեշտ շինանյութերի ցանկը, որը ձևավորվել է սահմանամերձ բնակավայրերում կատարված վնասների գնահատման արդյունքում:

Ըստ այդմ՝ բարձր բեռնատարողություն ունեցող շինանյութ տեղափոխող հատուկ մեքենաներով բեռնված՝ առաջնահերթության կարգով Արցախ է տեղափոխվում ավելի քան 4500 քմ տանիքի ծածկի թիթեղ՝ ավելի քան 14 միլիոն դրամ արժողությամբ:

Տեղեկացնենք, որ պատերազմի հետևանքով Արցախի ավերված բնակավայրերին Հայաստանի քաղաքաշինության նախարարության և շինարարների օգնությունը շարունակական է լինելու: Հանրապետության խոշոր և միջին բազմաթիվ շինարարական ընկերություններ հենց սկզբից են Արցախին աջակցելու պատրաստակամություն և ցանկություն հայտնել, որը պարբերաբար կիրականացվի՝ անհրաժեշտ շինանյութերի և շինտեխնիկայի տրամադրման միջոցով:

 

 

Ավելացնենք, որ ավելի վաղ ՀՀ քաղաքաշինության նախարարը և նախարարության աշխատակիցները 2 միլիոն 490 հազար դրամ էին փոխանցել ԼՂՀ կառավարության կողմից տրամադրված հաշվեհամարին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ