Հանրապետության որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ի ժամը 18.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Սարավան-Գորիս ավտոճանապարհները (տեղում է ձյուն): Վայոց ձորի մարզի Սարավան, Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղական համայնքներում, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր […]





































