17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրքիայում անցկացված մրցաշարը լարված է ընթացել

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեց Սամսունում կայացած Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարը:
 
«Լարվածության առումով այս մրցաշարը համեմատելի չէր ո’չ Եվրոպայի, ո’չ աշխարհի առաջնությունների հետ: Ես գնալուց առաջ ասել էի, որ գնում ենք «մեր պատերազմին», որտեղ պետք է միայն հաղթենք: Ես գոհ եմ տղաներից», – ասաց Աղամալյանը:
Վերջինս  ընդգծեց՝  Գագիկ Ծառուկյանը խոստացել է՝ մեր թիմի անվտանգությունը ապահոված կլինի: Պատասխանատվությունն իր վրա էր վերցրել նաև Միջազգային օլիմպիական կոմիտեն:
«Ընդհանուր առմամբ՝ մեր մարզիկները 29 մենամարտ են անցկացրել` 18-ում հաղթել են, 11-ում պարտվել: Վերջին 10-15 տարում ես այսպիսի բան չեմ հիշում»,-ընդգծեց Կարեն Աղամալյանը:
Հիշեցնենք՝ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Թուրքիայում նվաճեց Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր: Մրցաշարի արծաթե մեդալակիրներ դարձան Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) և Նարեկ Աբգարյանը (52 կգ), լավագույն երրորդ տեղ զբաղեցրին 56 կգ քաշային Արամ Ավագյանը և 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը:
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ