15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՐԱՏԱՊ: Երեւանում հայտնաբերվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ուղեմասի տնօրենի դին

Այսօր՝ ապրիլի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:40-ի սահմաններում Երևանի շտապօգնության թիվ 5 ենթակայանի հերթապահ խումբը կանչով մեկնել է Աճառյան փողոց՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, որտեղ Վազ 2107 մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերել է տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խմբերը: Պարզվել է՝ մահացածը հանդիսանում էր Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ, 54-ամյա Խաչատուր Քիթափսզյանը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում՝ որպես ուղեմասի տնօրեն, իսկ «07»-ի վարորդը աշխատում է նույն ՓԲԸ-ում՝ որպես փոխտնօրեն: Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հետաքննություն է սկսվել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ