25 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լրագողին մի կպեք. կոչ ոստիկաններին

Երեկ երեկոյան «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության կազմակերպած երթը լուսաբանելու ժամանակ բերման են ենթարկվել 1in.am կայքի օպերատորներ Նարեկ Բարսեղյանն ու Սևակ Սողոմոնյանը: Բացի դա, կոտրել են նաև օպերատորների տեսանկարահանող տեխնիկան՝ ուղիղ եթերի սարքը և տեսախցիկը: Ակցիայի ժամանակ բերման ենթարկվող օպերատորներից մեկը բղավում էր, որ ինքը լրագրող է և կարող է ցույց տալ իր վկայականը, […]

Ամեն վառվող մոմի հետ մեր խոշտանգված տղերքին ենք հիշում. յուրահատուկ ջահերով երթ սահմանին /վիդեո/

Տավուշի մարզի ահմանային Չորաթան գյուղում այսօր` ապրիլի 23-ին բոլորն են «զինված»: Բայց գործող հիմնական զենքը ոգին է, որը ուժ ու հավատ է փոխանցում իրականացված միջոցառման մասնակիցներին ու նրաց հոգու ազատությունը ու պայքարը փոխանցում նաև ողջ հայ ազգին: Ջահերով երթի մասնակից չորաթանցիները իրենց հոգու լույսը կիսում  են մարտական գործողությունների արդյունքում զոհված չորաթանցիների հուշաքարի մոտ: «Բոլորս պատրաստ […]

Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բան Կի Մունի հետ

Այսօր տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ: Զրույցի ընթացքում Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ափսոսանք է հայտնել, որ չնախատեսված հանգամանքների բերումով հետաձգվել է իր այցը Հայաստան: Գլխավոր քարտուղարը կարեւորելով ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը` իր լիակատար աջակցությունն է հայտնել […]

Երեւանում մեկնարկել է ավանդական ջահերով երթը

Երեւանում քիչ առաջ մեկնարկել է ամենամյա ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Երիտասարդները Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են բարձրանում այն երկրների դրոշներով, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: ՀՅԴ պատանեկան միության անդամներն իրենց հետ տանում են ավելի քան 30 մետր երկարությամբ եռագույնը: Առաջին անգամ ցույցի մասնակիցներն իրենց հետ տանում են նաեւ 30 մետր երկարությամբ ԼՂՀ դրոշը՝ ի նշան […]

«Դա ակնհայտ ահաբեկչություն է».Կիպրոսի պատգամավորն Ադրբեջանի գործողությունների մասին

Ապրիլի 23-ին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում Կիպրոսի պատվիրակության ղեկավար Սոֆոկլիս Ֆիտիսը եւ Հունաստանի խորհրդարանի պատգամավոր, Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Անտոնիս Բալոմենակիսն այցելել են Եռաբլուր պանթեոն: Նրանց ուղեկցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել ապրիլի սկզբում Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի զոհերի […]

Հայաստանը սատարել է եւ սատարելու է Արցախի ժողովրդին իր արդար պայքարում. Էդուարդ Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 23-ին հանդիպել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան այցելած Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի մարդու իրավունքների եւ տղամարդկանց ու կանանց հավասար հնարավորությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սոֆոկլիս Ֆիտիսի հետ: ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ-կիպրական եղբայրական հարաբերությունները՝ ընդգծելով, որ հայ եւ կիպրոսցի ժողովուրդներին կապում են ընդհանուր պատմությունն […]

Միհրան Պողոսյանին նախագահն ազատեց պաշտոնից

Սերժ Սարգսյանը զբաղեցրած պաշտոնից ազատել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանին։ «Հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը` որոշում եմ. Միհրան Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից»,- ասվում է հրամանագրում։ Պողոսյանը, նշենք, հայտնվել էր օֆշորային լուրջ սկանդալի մեջ, ապա […]

Ցեղասպանությունը վերապրած երևանաբնակները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն ավանդույթի համաձայն այցելել է Ցեղասպանությունը վերապրած երևանաբնակներին: Նրանց թիվը, ցավոք, տարեցտարի նվազում է, և այսօր մայրաքաղաքում բնակվում է ցեղասպանությունը վերապրած 3 մարդ՝ Սիլվարդ Ատաջյանը, Անդրանիկ Մաթևոսյանը, Մարգարիտա Մխիթարյանը: «Ամեն տարի ավանդույթի համաձայն մենք այցելում ենք Մեծ եղեռնը վերապրած […]

Լոս Անջելեսում Թուրքիայի դեսպանատան մոտ մեծ ցույց է սպասվում

Ամերիկահայերը Պահանջում են Արդարություն` Հայոց Ցեղասպանության 100+1րդ Տարելիցին, Արդարության Հանրահավաքին Նախատեսվում է 25 հազար Մարդու Մասնակցություն Ի՞ՆՉ է Նախատեսված:  Համայնքային հանրահավաք` նշելու Օսմանյան Կայսրության կառավարության կողմից Հայոց Ցեղասպանության 100+1րդ տարելիցը, ոգեկոչելու 1.5 միլիոն զոհերի հիշատակը, եւ պահանջելու Թուրքիայի կառավարության գործած հանցանքի ճանաչում ու արդարության վերականգնում: Այս զանգվածային ձեռնարկի ժամանակ, որ Ապրիլի 24ին ողջ Կալիֆորնիայից կհամախմբի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված