06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Ժամկետային զինծառայողներին շնորհվել են սպայական կոչումներ

Ապրիլյան դիմակայության օրերին ղարաբաղա-ադրբեջանականհակամարտության գոտու ողջ երկայնքով հակառակորդինախաձեռնած հարձակողական գործողությունները հետ մղելու ևվերջինիս պատժիչ հարվածներ հասցնելու ընթացքում բարձրմարտական ու բարոյակամային հատկանիշներով աչքի են ընկելբազմաթիվ ժամկետային զինծառայողներ, ովքեր կարողացել ենհաճախ փոխարինելով անգամ զոհված կամ վիրավորհրամանատարին, տվյալ հատվածում մեր ուժերի օգտին բեկելմարտական գործողությունների ընթացքը:

Նման հինգ ժամկետային զինծառայողների` Սամվել Սեյրանի Սաֆարյանին, Մասիս Մելիքի Մուրադյանին, Գոռ Վարդանի Ավագյանին, Դավիթ Արկադիի Խատայանին և Արթուր Գրիգորիի Աղասյանին վերադաս հրամանատարության կողմից շնորհվել են լեյտենանտի սպայական կոչումներ:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ