Ինչու է այդքան կարեւոր ծնողի օրհնությունը
Ծնողական օրհնությունն ամենամեծ ժառանգությունն է, որ ծնողները թողնում են իրենց զավակներին: Այդ պատճառով էլ զավակները պետք է ջանան ստանալ այն: Տես, թե ո՜ւր հասավ Հակոբը հայրական օրհնությունը ստանալու համար: Հասավ այնտեղ, որ նույնիսկ ուլի մորթի հագավ (Ծննդ. 27):
Հատկապես թանկագին է մայրական օրհնությունը: Մի մարդ ասում էր. «Իմ մոր յուրաքանչյուր խոսքը ոսկե դրամ էե: Վերջերս ինձ մոտ մի հույն էր եկել Յոհաննեսբուրգից: Գիտե՞ք, թե ինչ տպավորություն թողեց ինձ վրա: Նա ինձ մոտ՝ խուց, եկավ աշնանը: «Հա՛յր,- ասաց նա,- մայրս հիվանդացել է և ես եկել եմ նրան այցելությանե: Դեռ երեք ամիս էլ չէր անցել, երբ Սուրբ Ծննդյան տոնին կրկին եկավ: «Ի՞նչ է, նորի՞ց ես եկել››,- հարցրեցի ես:
«Այո՛,- պատասխանեց,- Իմացա, որ մայրս կրկին վատառողջ է և եկա, որպեսզի նրա ձեռքը համբուրեմ, որովհետև նա արդեն տարիքն առել է և կարող է մահանալ: Իմ մոր օրհնությունն ինձ համար ամենամեծ հարստությունն էե: Մարդը վաթսուն տարեկան է և Յոհաննեսբուրգից Հունաստան է գալիս, որպեսզի իր մոր ձեռքը համբուրի: Եվ այժմ Աստված այդ մարդուն Իր օրհնությամբ այնպիսի միջոցներ է տվել, որ նա ցանկանում է մի մեծ կացարան կառուցել ծեր հոգևորականների համար և նվիրել Եկեղեցուն:
Այսինքն, կարելի է ասել, որ նա ողողված է օրհնություններով և չգիտի, թե ինչ անի դրանց հետ: Այդպիսի հոգին ինձ համար նույնն է՝ թե մի բալասան: Կարծես Սահարա անապատով գնալիս լինես և անսպասելիորեն մի քիչ ջուր գտնես: Կամաց-կամաց այդ ամենը կորչում ու հեռանում է:
Մի մարդ էլ իմ խուցը եկավ՝ արցունքն աչքերին:
«Հա՛յր,- սկսեց խոսել նա,- մայրս անիծել է ինձ: Եվ ահա, ընտանիքումս միայն հիվանդություններ են, դժվարություններ, աշխատանքում՝ անհաջողություններ…ե: «Երևի մորդ մի առիթ տվել ես,- պատասխանեցի նրան,- որովհետև չէր կարող ուղղակի, առանց պատճառի անիծել քեզ››:
«Այո՛,- պատասխանեց նա,- մի բարի պտուղը չէի…ե: «Գնա՛,- ասացի,- և մորիցդ ներողություն խնդրիրե: «Կգնամ, Հա՛յր,- պատասխանեց,- օրհնությունդ տուր ինձ››: «Իմ օրհնությունը տալիս եմ,- ասացի նրան,- բայց դու մորիցդ էլ պետք է օրհնություն ստանաս››: «Դժվար թե նա ինձ օրհնի››,- պատասխանեց:
«Գնա՛ նրա մոտ,- ասում եմ,- և եթե չօրհնի քեզ՝ այսպես ասա. «Մի ծերունի վանական ասաց ինձ, որ մի օր դու էլ ես հոգիդ Աստծուն ավանդելու››:
Նա իր մոր մոտ գնաց և մայրն այսպես օրհնեց նրան. «Որդյակս, թող Աբրահամի օրհնությունը քեզ վրա լինիե: Մի որոշ ժամանակ անց նա նորից Աթոս եկավ՝ ինձ նվերներ բերելով. բալի կոմպոտ և լոխում: Շա՜տ ուրախ էր: Նրա երեխաներն առողջացել էին, աշխատանքում էլ ամեն ինչ կարգին էր: Նրա աչքերն արցունքով լի էին և անդադար կրկնում էր. «Փա՜ռք Աստծո››: Այդ մարդու կյանքը փոխվել էր և նա միայն հոգևորի մասին էր խոսում: Իսկ այն մարդը, որ հենց սկզբից հարգանք է տածում իր ծնողների հանդեպ, նրա մասին խոսք էլ չկա: Ինչպե՞ս կարող է այդպիսի մարդն Աստծո օրհնությունը չունենալ:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք›› գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
Աղբյուրը` surbzoravor.am