30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրային խորհուրդը դեմ է ցորենի ալյուրի պարտադիր հարստացմանը

Ցորենի ալյուրի պարտադիր հարստացման հարցի վերաբերյալ Հանրային խորհուրդը բազմաթիվ քննարկումներ  է անցկացրել ինչպես շահագրգիռ կողմերի և մասնագետների հետ, այնպես էլ ՀԽ փոքր խորհրդի նիստերի ընթացքում: Հաշվի առնելով, որ հարցի լուծման հիմնական բաղկացուցիչ մասն է կազմում գիտական կողմը, Հանրային խորհուրդը դիմել է նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, որպեսզի ակադեմիայի գիտական կենտրոններում ևս հարցը քննարկվի և ներկայացվի դիրքորոշում   Հանրային քննարկումներից և բազմաթիվ կարծիքներ լսելուց հետո հարցի վերաբերյալ ձևավորվել է ՀԽ ընդհանուր եզրակացությունը.   1. Նպատակահարմար և հիմնավորված չէ ծրագրի իրականացման  մեթոդը, որով բնակչության թիրախային խմբի առողջական խնդիրն առաջարկվում է լուծել ողջ բնակչության ներգրավման միջոցով: Մինչդեռ բնակչության որոշակի շերտի համար դա կարող է վնասակար լինել, քանի որ կան իրար հակասող […]

Ստորագրվել է համագործակցության հուշագիր

Մարտի 11-ին Երևանի պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում ստորագրվել է համագործակցության հուշագիր «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) միջև։ Հուշագիրը ստորագրել են ՀԿ համանախագահներ Արա Մինասյանը, Դերենիկ Դումանյանը, Արա Բաբլոյանը, գործադիր տնօրեն Սմբատ Դաղբաշյանը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը։ Համագործակցության հուշագիրը նպատակ ունի խթանել երիտասարդների մասնակցությունը զարգացման գործընթացներին։ Համագործակցության շրջանակներում […]

Նախապատրաստական աշխատանքներ «Էրեբունի-Երևան 2800»-ին ընդառաջ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության ու սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի աշխատակիցների հետ, որի շրջանակում ներկայացվել են 2015 թվականին կատարած աշխատանքների հաշվետվությունները, առկա ձեռքբերումները, ինչպես նաև առաջիկա անելիքներն ու ծրագրերը: Քաղաքապետը մի շարք դիտարկումներ է կատարել: «Մշակույթի ոլորտում առկա ձեռքբերումներն, իհարկե, նկատելի են ու կարևոր, բայց […]

Հրդեհներ

Մարտի 10-11-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանի Արտաշիսյան փողոցում` թիվ 27 դպրոցի մոտակայքում, այրվել է 800 քմ, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մոտակայքում՝ 1000 քմ խոտածածկ տարածք, Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում՝ 4000 քմ եղեգնուտ, Արարատի մարզի Նոր Ուղի գյուղի դաշտերում՝ 1 հա, […]

Նոր Ընտրական օրենսգրքում հաշմանդամներին անտեսել են /վիդեո/

Հայաստանի հանրապետությունը 2010 թվականին վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների»  կոնվենցիան, որտեղ հատուկ հոդվածով սահմանվում է հաշմանդամություն ունեցող մարդկանց մասնակցությունը քաղաքական և հասարակակական կյանքին: Վեցը տարի է կոնվեցիան ուժի մեջ է, բայց օրենսդրական առումով դեռ շատ անելիքներ ու բացեր կան»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության դաշինքի տնօրեն Զարուհի […]

Ընտրական նոր օրենսգրքի նախագծում փորձել են լուծում տալ խնդրահարույց հարցերին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության կողմից կազմակերպված ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի հանրային քննարկումը: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց ընտրական օրենսգրքի նախագիծը: Նա ասաց, որ ընտրական օրենսգրքում փորձել են լուծել այն հարցերը, որոնք ժամանակի ընթացքում այս կամ այն անգամ բարձրաձայնվել են և խնդրահարույց են համարվել: «Գործող ընտրական համակարգի հիմնական թերություններից մեկը այն է, […]

Օդերևութաբանները ահազանգում են` վտանգավոր է

Օդերևութաբանները տեղեկացնում են, որ առաջիկա 3-4 օրերին ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով: Այս հանգամանքը, բնականաբար, վտանգավոր է գյուղատնտեսության համար, մանավանդ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հանրապետության որոշ հատվածներում ծիրանենին արդեն ծաղկել է:  Օդերևութաբաններն ահազանգում են. ցրտահարության վտանգ կա: ‹‹Դեռ վաղ է ասել, թե ցրտահարություն կլինի: Անցած ու նախանցած տարի օդերևութաբանները որևէ կարծիք չէին արտահայտում, բայց […]

Ռուսական ռուբլին արժեւորվում է

Արտաժութի շուկայում այսօր դոլարն արժեւորվել է  17 լումայով` դառնալով 490,90 դրամ, եվրոն` 19 լումայով՝  դառնալով 538.37 դրամ: Ռուսական ռուբլու գինը նույնպես արժեւորվել է՝ 14 լումայով,  դրառնալով՝  6.93  դրամ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար 490.90  Եվրո 538.37  ՌԴ Ռուբլի 6.93

Հնչած կրակոցների գործով հայտնաբերվել է Չուբարի եղբոր տղայի վնասված Lexus -ը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները` վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ, Գյումրի քաղաքի Խանջյան փողոցում գտնվող «Ուրարտու» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի (ըստ տեղեկությունների` նաև հնչած կրակոցների) վերաբերյալ ստացած տեղեկություններով Գյումրի քաղաքի թիվ 31 դպրոցի մոտ հայտնաբերել են Lexus 470 մակնիշի 33 PԼ 964 համարանիշի ավտոմեքենան` վնասված վիճակում: Ոստիկանությունն ունի կասկածներ, որ «Ուրարտու» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի