15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի եզդիական համայնքը դիմել է Սերժ Սարգսյանին

Բաց նամակ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Հայաստանի եզդիական համայնքը դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ազգությամբ եզդի գործարար, բարերար Ջնդի Ամարյանի գործով օրինականություն ապահովելու և նրան ազատ արձակելու խնդրանքով: Նամակում մասնավորապես ասված է. «Հայաստանի եզդի ազգաբնակչությունը խորապես մտահոգված է «Շամս» մարդասիրական ՀԿ պատվավոր նախագահ Ջնդի Մահմադի Ամարյանին ազատությունից զրկելու և նրա նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում սկսելու փաստից:

Հիշեցնենք, որ մեր ազգակից, հիշյալ կառուցի պատվավոր նախագահ Ջնդի Մահմադի Ամարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (շորթում), և 02.04.2016 թվականից նա գտնվում է անազատության մեջ: Ձեռնպահ մնալով իրավական գնահատականներից, համոզված լինելով նրա անմեղության մեջ՝ Հայաստանի եզդի ազգաբնակչությունը խնդրում է Ձեզ հետևողականություն ցուցաբերել Ջնդի Մահմադի Ամարյանի վերաբերյալ քրեական գործի նկատմամբ և թույլ չտալ պետական կառույցներին անհիմն քրեական հետապնդում իրականացնել:

Խնդրում ենք Ձեր միջնորդությունը նրա նկատմամբ իրականացված ապօրինի կալանավորումն անհապաղ դադարեցնելու հարցում: Ամենակարևորը` խնդրում ենք և պահանջում հետևողականություն ցուցաբերել օրենքի տառի պահպանմանը, հակառակ պարագայում՝ ստիպված ենք մեր ձայնը բարձրացնել և հրապարակային բողոք ներկայացնել՝ փողոց դուրս գալով»: Նամակն ուղարկվել է նաև ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարին և Մարդու իրավունքների պաշտպանին:

Նամակը ստորագրել են եզդիական գրեթե բոլոր կազմակերպությունները, Հայաստանի բոլոր եզդիական գյուղերի գյուղապետերը և ակնկալում ենք, որ ՀՀ նախագահը հետևողականություն կցուցաբերի և թուլ չի տա պետական կառույցներին անօրինականություն գործել։

Հարցերի և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել հեռևյալ հեռախոսահամարով՝ 098.75.00.66, 091.75.00.66

Կանխավ շնորհակալությամբ՝

Ռուստամ Բաքոյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ