20 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բաժանել ենք և բաժանելու ենք . «մի բանկա մուրաբայի շուրջ» /վիդեո/

Երեկ ԱԺ-ում  իր ելույթի ընթացքում  Նիկոլ Փաշինյանը նշեց՝ զարմանալի բան է՝ «ընտրություններում փող եւ մուրաբա բաժանողները ազգի դավաճան են հանում ընտրություններում փող եւ տուկի թել բաժանողներին, իսկ նրանք դատափետում են փող եւ ատամի պրոթեզ բաժանողներին»: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասել է. «Ովքեր որ ընտրակաշառք են բաժանում, նրանք պիտի պատասխան տան: Ես […]

Մտահոգիչ է. ԼՂՀ օմբուդսմենը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ Պաշտպան Յուրի Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Հայրապետյանի կողմից այն պլանավորվել էր դեռեւս տարեսկզբին, սակայն հետաձգվել է` 2015թ. տարեկան զեկույցը նախապատրաստելու եւ ներկայացնելու անհրաժեշտությունից ելնելով: Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար եւ հույս է հայտնում, որ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները կշարունակեն մնալ մեր երկրում […]

Հստակեցվել են զոհված զինծառայողների սոցիալական կարիքները եւ աջակցության ուղղությունները

Կառավարության նախորդ նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարական էր տվել ուսումնասիրել զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական կարիքները: Ուսումնասիրւթյան արդյունքներն այս նիստին ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Ընտանիքների սոցիալական կարիքների նախնական գնահատումը վերաբերել է ընտանիքի կազմին, ընտանիքի անդամների առողջական խնդիրներին, ուսման հետ կապված հարցերին, ինչպես նաև զբաղվածության առկա իրավիճակին և հնարավոր ու ցանկալի զարգացումներին: Միաժամանակ, […]

Ոստիկանության գնդապետի որդին առաջին գծում է

Անիմաստ եմ համարում ապացուցել, որ պաշտոնյաների երեխաներ ևս կան առաջնագծում, սակայն իմ մի ընկերոջ՝ ոստիկանության գնդապետ Արմեն Մելոյանի մասին հպարտությամբ նկատեմ, որ այս պահին ոչ միայն տղան, այլև հենց ինքն առաջնագծում են: Ի դեպ, մարտարվեստի լավագույն ներկայացուցիչներից է ու կարգին մտավորական: Մելոյան ջան, Աստված պահապան Ձեզ և մեր Զինվորներին, կներես, որ բարձրայնեցի: Գիտեմ ինչպիսին կլինեն, […]

Վիրավոր զինծառայողները բուժումը կշարունակեն արտասահմանում

«Կենտրոնական հոսպիպատալում այս պահին 58 վիրավոր կա, որից 56-ը զինծառայող են և երկուսը ԵԿՄ անդամներ: Այսօրվա դրությամբ ունենք մեկ դուրսգրում: 14 մարդ գտնվում է բուժական-վերականգնողական վիճակում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Ասատուրյանի փոխանցմամբ զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ  ծանր է, իսկ երեքինը ծանր-կայուն է  գնահատվում: «Բոլորի մարտական ոգին բարձր […]

Կարող ենք ունենալ Արաքսից Կուր Հայաստան

Որպեսզի բացառենք դիվերսանտների մուտքը մեր երկիր՝ Արցախ, որպեսզի սահմանին ավելորդ ինժեներական աշխատանքներ չկատարենք և վերջապես որպեսզի մեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչները հանգիստ , դուռը բաց քնեն, վաղուց արդեն ժամանակն է, որ մեր և ազերիների միջև բնական սահման գծենք: Իսկ Կուր գետից լավ ու ապահով բնական սահման չկա… Եթե չունենք ծովից ծով Հայաստան, ապա կարող ենք ունենալ […]

Մեր պաշտոնյաներից շատերը չեն ծառայել բանակում. Զարուհի Փոստանջյան

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարծում է՝ պաշտոնյաների, հարուստների զավակները չեն ծառայում բանակում: Ավելին՝ հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը չեն կատարել նաև մեր պաշտոնյաներից շատերը: Փոստանջյանը հիշեցրեց՝ իր ասածի վառ ապացույցն այն է, որ  հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների ճնշող մեծամասնությունը ելել է աղքատ ու անապահով ընտանիքներից: ‹‹Մեր պաշտոնյաներից շատերը չեն ծառայել բանակում: Մեր երկրի նկատմամբ իրենց […]

Պատրիարք Կիրիլը խոստացել է օգնել այն կանանց, ովքեր կհրաժարվեն աբորտից

Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը որոշել է լայնամասշտաբ գործունեություն ծավալել ի աջակցություն այն կանանց, ովքեր կհրաժարվեն աբորտներից, հայտնում է «Интерфакс»-ը։ «Մենք կստեղծենք կացարաններ մայրերի համար։ Այնտեղ կապրեն այն կանայք, ովքեր թեեւ բարդ վիճակում են ապրում, սակայն հրաժարվել են աբորտից։ Նրանք մի քանի ամիս կապրեն այնտեղ, մինչեւ ոտքի կանգնեն»,- ասել է պատրիարք Կիրիլը։ Նա նշել է, որ […]

Հնարավոր է կարկուտ

Հանրապետության տարածքում` ապրիլի 29-30-ը, մայիսի 1-ին, 3-ին` առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում, 2-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ից մայիսի 1-ն էապես […]

Անօդաչու թռչող սարքեր Հայաստանի սահմաններին. Հրապարակ

Ադրբեջանը որոշակի գործողություններ է սկսել նաեւ Հայաստանի սահմանների մոտակայքում: Մասնավորապես Նախիջեւանի հետ սահմանին շարժ է նկատվել: Տեղեկությունը, որ երկու օր առաջ ադրբեջանական անօդաչու ինքնաթիռ է հայտնվել նաեւ Երասխի դիրքերի մոտակայքում, հաստատեց Երասխավանի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը:Նա ասաց, որ ինքն էլ է այս մասին լսել զորամասի զինվորականներից:Հայ զինվորականները չեն կարողացել ոչնչացնել սարքը կրակել են, չի կպել: Ի դեպ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի