Վարչապետն այցելել է պաշտպանական դիրքեր /ֆոտո/
![](https://henaran.am/wp-content/uploads/2016/05/c0dd8fd9-ad78-419d-95f2-8aa020c2d28f.jpg)
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի մարտական հենակետեր: Կառավարության ղեկավարը ծանոթացել է առաջնագծում տիրող իրավիճակին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ինչպես նաև մարտական հերթապահության իրականացման հետ կապված մի շարք այլ հարցերի:
Կառավարության ղեկավարը զրուցել է զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել նրանց հայրենիքի պաշտպանության սուրբ գործը պատվով կատարելու համար: «Հայ ժողովուրդը հպարտանում է ձեզնով, որովհետև ձեր հերոսության, գիտակից և պատասխանատու պահվածքի ու քայլերի շնորհիվ հնարավոր եղավ կանխել հակառակորդի առաջխաղացումն ու ըստ արժանվույն հակահարված տալ:
Ձեր քայլերը ոգևորող են յուրաքանչյուրիս համար, քանի որ մենք գիտակցում ենք, որ ձեր շնորհիվ մեր սահմանները հուսալի պաշտպանված են. ձեր սխրանքն անգնահատելի է»,- նշել է Հովիկ Աբրահամայնաը: