16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գերմանիայի Հեսսեն երկրամասի Բերգշթրասե մարզի ղեկավարը մտահոգված է

Բերգշթրասե մարզի գործընկեր հանդիսացող Լեռնային Ղարաբաղում թեժ մարտեր են. մեծամասամբ հայերով բնակեցված այս տարածքի հանդեպ հարևան Ադրբեջանը  նկրտումներ ունի և հայկական զինված ուժերի հետ հակամարտության մեջ է մտնում, որոնք հանդիսանում են միջազգայնորեն չճանաչված հանրապետության անվտանգության երաշխավորը: Ըստ լուրերի` անցյալ օրերին տեղի ունեցած մարտերի ժամանակ ավելի քան 30 անձ է սպանվել:   Բերգշթրասեի մարզպետ Քրիստիան Էնգելհարթը […]

Հակառակորդը խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը

Ապրիլի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Որոշ հատվածներում հակառակորդը խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ կիրառելով հրաձգային և ականանետային զինատեսակներ: Մասնավորապես հարավային և հյուսիսային ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա կրակոցներ են արձակվել 60 մմ ականանետից (2 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետից (14 արկ): ՊԲ […]

Մարմինները փոխանակելիս հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին

Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում զոհվածների մարմինների փոխանակում է իրականացվել։ Հայկական կողմին փոխանցվել է 18 զոհվածի մարմին, «Ռադիոլուրին» հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։ Լուրը հաստատել է նաեւ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Մարմինների փոխանակումն իրականացվել է  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ։

Ինչու՞ մի դոլարանոցը տարան Ռուսաստանի դեսպանատուն

Այսօր՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների անգործության դեմ  անցկացված ակցիայի նախաձեռնող խմբի անդամ Մարինե Մանուչարյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց՝ իր թիմակիցները ակցիան համարում են կայացած: ‹‹Ամերիկայի դեսպանի միջոցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին փոխանցեցինք մեր նամակը: Դա արդեն իսկ դրական է››, – ասաց Մարինեն: Նա տեղեկացրեց, որ նամակի մեկական օրինակ տարել են նաև Ֆրանսիայի ու Ռուսաստանի դեսպանատներ: ‹‹Ֆրանսիայի դեսպանատանը […]

Պիտի իմ հիացմունքի խոսքն ասեմ նախկին ու ներկա նախագահների հասցեին. Շարմազանով

‹‹Երկու նախագահների հանդիպումը մեծ ձեռքբերում է: Դա խոսում է նրանց պետական մտածողության մասին: Շատ կարևոր է, որ նման ավանդույթ ձևավորվի և քաղաքական գործիչները, մի կողմ դնելով ներկուսակցական ու ներքաղաքական տարաձայնությունները, կարողանան լեզու գտնել››, – անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպմանը՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ  փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` նկատելով, թե հանդիպումն  անակնկալ չէր: ‹‹Նախագահ Տեր-Պետրոսյանն […]

‹‹Հարցերը միայն քաղաքական չեն եղել››

Ինչպես հայտնի է,  նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանինը: Անդրադառնալով այս առնչությամբ հարցին՝  ‹‹Նոր ժամանակներ›› կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. ‹‹Մեկնաբանություն անել չեմ ուզում: Բայց այդ հանդիպումը  դրական եմ գնահատում: Այժմ վիճակը ծանր է››: Արամ Կարապետյանն ընդգծեց՝  ամեն ինչին միայն քաղաքական հայացքով պետք […]

Հայաստանում շատ ավելի մեծ փողեր կան, քան կարելի է պատկերացնել

Հայաստանում շատ ավելի մեծ փողեր կան, քան կարելի է պատկերացնել, ուղղակի համապատասխան ուժեղ ձեռքը մի օր պարտավոր է սեղանին հարվածի ու ասի «ով փող գողանա բյուջեից կամ կաշառակերությամբ զբաղվի, դատվելու է…,» սա նվազագույնը: Ասում ենք՝ Ադրբեջանը նավթ ունի, գազ ունի, այո դա նրա առավելությունն է, որը պետք է դարձնել մեզ համար շարժառիթ ու մենք էլ […]

Վիրավորների առողջական վիճակում կա դրական շարժընթաց

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժվող զինծառայողներին: Նախարարին տեղեկացրին, որ այս պահին հոսպիտալում բուժվող 38 տուժածներից (որից 2-ը` ԵԿՄ անդամ) ծայրահեղ ծանր է մնում 2-ի վիճակը։ Նրանց վիճակում կա դրական շարժընթաց։ Նախարարի նախորդ այցի ընթացքում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 5 տուժածի առողջական վիճակը նկատելի բարելավվել էր։ Մասնագետներն այժմ […]

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանինը: Շուրջ մեկ ժամ տևած զրույցը բացառապես վերաբերել է Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին և այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի տանը: Այս մասին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի