13 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԳ նախարարը կայցելի Չեխիա

Մայիսի 4-ին Պրահայում կայանալիք Արևելյան գործընկերության անդամ երկրների և Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Չեխիա։

Եթե Ադրբեջանը ծավալի նոր ռազմական ագրեսիա, ԼՂ ճանաչման հարցը կմտնի օրակարգ. Շավարշ Քոչարյան

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ի պատասխան «Panorama.am» գործակալության հարցի, թե ճի՞շտ է, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է առաջիկա նիստում հավանություն տալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու վերաբերյալ օրենքի նախագծին, ասել է, որ դա այդպես չէ։ «Կառավարության օրակարգում ներառված է համաձայնություն տալը ոչ թե օրենքի նախագծին, այլ Կառավարության եզրակացությանը: Իսկ համաձայն եզրակացության՝ ճանաչումը պայմանավորվում է իրավիճակի […]

«Քրֆել ու հեռու խաղալ խնդիրներից»

Տարբեր կողմերիս հասնող հարվածներին լուռ դիմանալը հեշտ չէ, բայց դրան սովորել կարելի է: Դե հասկանում եմ, որ միշտ կարելի է լինել ականջահաճո խոսք ասող, կամ ձևավորել իմիջ՝ դե որ քրֆող է, կարելի ապրել հաշվարկով ու հեռու խաղալ խնդիրներից: Բայց արդյո՞ք դա ազնիվ է, քան խնդիրներ բարձրացնել, որոնք անսովոր են, տարբեր են, այլ են, բայց իրական […]

Թաթուլ Հակոբյանը՝ «Մամուլի ազատության ժամանակը» ամենամյա մրցույթի դափնեկիր

Արցախյան հակամարտությունը հետեւողական եւ համակողմանի լուսաբանելու՝ Սիվիլնեթի լրագրող Թաթուլ Հակոբյանի ձգտումները բարձր գնահատանքի են  արժանացել: Այսօր Թաթուլ Հակոբյանը դարձավ Երեւանի մամուլի ակումբի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի եւ Հայաստանի ժուռնալիստների միության կողմից սահմանած «Մամուլի ազատության ժամանակը» ամենամյա մրցույթի 2016 թ.-ի դափնեկիր:  Թաթուլ Հակովյանին հանձնեցին «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը: Մրցանակի նախաձեռնողներն ասել են, որ այս տարի ընտրությունը կատարել […]

Ֆինլանդիայի անվերապահ աջակցությունն է հայտնոլ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ջանքերին

Մայիսի 3-ին պաշտոնական այցով Հելսինկիում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոն: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էդվարդ Նալբանդյանը Ֆինլանդիայի Նախագահին փոխանցեց ՀՀ Նախագահի բարեմաղթանքներն ու ողջույնները և վերահաստատեց Երևան այցելելու հրավերը։ Նախարար Նալբանդյանը նախագահ Նինիստյոյին ներկայացրեց Հելսինկի այցելության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններն ու ընդգծեց, որ Հայաստանը ցանկանում է առավել խորացնել և ամրապնդել Ֆինլանդիայի […]

24-ժամյա աղոթք

Արմեն Հարեյանն առաջարկում է մինչև մայիսի 9ը, 24 ժամյա Հսկումի աղոթք անենք մեր Հայրենիքի, Հայոց Բանակի ու խաղաղության համար: Հակառակորդի զինուժի կուտակումները ոչ մեկիս դուրը չեն գալիս: Աղոթքով կօգնենք մեր զինվորներին ու հայրենիքին, քանզի «առանց ինձ ոչինչ չեք կարող անել,» ասեց Տերը: Խնդրում եմ, գրեք թէ որ ժամին հավատքով կմիանաք: Ահա 24 ժամեր` Երևանի ժամանակով […]

Հայաստանի եզդիական համայնքը դիմել է Սերժ Սարգսյանին

Բաց նամակ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի եզդիական համայնքը դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ազգությամբ եզդի գործարար, բարերար Ջնդի Ամարյանի գործով օրինականություն ապահովելու և նրան ազատ արձակելու խնդրանքով: Նամակում մասնավորապես ասված է. «Հայաստանի եզդի ազգաբնակչությունը խորապես մտահոգված է «Շամս» մարդասիրական ՀԿ պատվավոր նախագահ Ջնդի Մահմադի Ամարյանին ազատությունից զրկելու և նրա նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում […]

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցները պարգևների են արժանացել

Մայիսի 3-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ապրիլի 2-ի կարգադրությամբ միջազգային հանրությանը Հայոց ցեղասպանության մասին իրազեկման եւ Ցեղասպանության ճանաչման գործում ներդրած ավանդի համար ՀՀ ԱԺ Պատվո մեդալ է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին, իսկ թանգարան-ինստիտուտի տնօրենի տեղակալ Սուրեն Մանուկյանին՝ ԱԺ նախագահի հուշամեդալ: Էդուարդ Շարմազանովը պարգեւներ է հանձնել նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մի շարք […]

Նոր բացահայտումներ՝ Հրանտ Դինքի սպանության գործով

Պոլսահայ ականավոր գործիչ, «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով նոր ապացույցներ են ի հայտ եկել: «Cnntürk» լրատվական ծառայությունը հայտնում է, որ Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը Դինքի սպանության գործով հետաքննության շրջանակներում ձեռք էր բերել հեռախոսային ձայնգրություններ: Դրանցից պարզ է դարձել, որ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթին սպանության օրը հետևել է ժանդարմերիայի հետախուզական ծառայության 6 աշխատակից: Վերջիններիս […]

Առջեւում արյունալի պատերազմ է

Ադրբեջանական զորքերի տեղաշարժը, անընդհատ ռազմադադարի խախտումը, այդ երկրի իշխանությունների հռետորիկան ցույց է տալիս, որ ուզենք, թե չուզենք՝ առջևում մեծ և արյունալի պատերազմ է: Պատերազմ, որտեղ այլևս կվճռվի մեր բոլորիս հետագա ճակատագիրը, պատերազմ, որ լինելու է հստակ հաղթող և հստակ պարտվող: Այս պատերազմն իրականում մեզ պարտադրվում է, այս պատերազմը մենք չենք սկսի, սակայն Աստծո կամոք մենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի