Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակին
Լրանում է անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի մահվան 88-րդ տարելիցը. 1928 թվականի մայիսի 7-ին, Ալեքսանդր Թամանյանի առաջարկությամբ` Ա. Սպենդիարյանի աճյունն ամփոփվեց ճարտարապետի նախագծով կառուցվող Ժողտան (այժմ` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն) հարակից պուրակում: Ինչպես տեղեկացնում է Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը, ճարտարապետն իր անձնական ծախսերով էր հոգում շիրիմի մոտ ծաղիկների աճեցումն ու խնամքը: […]




































