17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Դավիթ Սաֆարյանը ևս կմասնակցի Օլիմպիական խաղերին

2013 թվականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճային Դավիթ Սաֆարյանը ևս կմասնակցի Ռիոյի Օլիմպիական խաղերին: Այս մասին գրում է ՀԱՕԿ լրատվականը:

Ըմբշամարտի համաշխարհային (UWW) միությունը գործկոմի նիստում պետք է քննարկեր Դավիթ Սաֆարյանին ուղեգիրը տրամադրելու հարցը, քանի որ Սերբիայի վարկանիշային մրցաշարի եզրափակիչ հասած և ուղեգիր նվաճած ուկրաինացի Անդրեյ Կվյատկովսկու, ինչպես նաև Լեհաստանի ներկայացուցիչ Մոհամեդմուրադ Գաջիևի դոպինգ-թեստը դրական արդյունք էր տվել, ինչի հետևանքով մարզիկները որակազրկվել են:

Ըմբշամարտի համաշխարհային միությունը որոշել է ուղեգիրը տրամադրել Սաֆարյանին:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ուներ Ռիոյի Խաղերի 3 ուղեգիր, որոնք նվաճել են 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը, 97 կգ քաշային Գեորգի Կետոևը և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ