Կարևորը բանակցությունների շուտափույտ վերսկսումն է. ԱՄՆ Պետդեպ /վիդեո/
«Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության խնդրանքով ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում «Ամերիկայի Ձայն»-ի մշտական թղթակիցը հարց է ուղղել Պետդեպի փոխխոսնակ Մարք Թոներին` Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանաչելու հարցի կապակցությամբ: ԱՁ.- Հայաստանի նախագահը նախազգուշացրել է, որ Հայաստանը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ունե՞ք այս հարցին պատասխան: Մարք Թոներ -Մենք մեր մտահոգությունն ենք արտահայտել սկսված բռնությունների կապակցությամբ: […]