17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վարչապետն ընդունել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ»՝ Ամուլսարի ծրագիրն իրականացնող ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը կարևորել է մեր երկրում նման խոշոր օտարերկրյա ներդրումային ծրագրի իրականացումը, որը կնպաստի հանքարդյունաբերության զարգացմանն ու տնտեսական աճին: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ հանքարդյունաբերության ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում և հաշվի առնելով միջազգային շուկայում գների անկումը՝ պետությունը փորձում է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել ոլորտի ձեռնարկություններին:

Հովարդ Սթիվենսոնը տեղեկացրել է, որ արդեն իսկ հաստատվել է Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման փաթեթը և նախատեսվում է շինաշխատանքները սկսել առաջիկա ամիսներին: Պարոն Սթիվենսոնը նշել է, որ ծրագրի իրականացման համար նախատեսված շուրջ 400 մլն դոլարի ներդրումը վկայում է պետության և իրականացվող տնտեսական քաղաքականության նկատմամբ ունեցած վստահության մասին: «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի նախագահը շնորհակալություն հայտնել վարչապետ Աբրահամյանին՝ կառավարության ցուցաբերած մշտական աջակցության Զրուցակիցները քննարկել են ծրագրի աշխատանքների ընթացքին և հետագա քայլերին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև երկուստեք կարևորել բնապահպանական կառավարման ուղղությամբ աշխատանքների շարունակական իրականացումը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ