28 Մարտի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ըմբիշ Մխիթար Գրիգորյանը դարձել է միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիր

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Դաղստանի Խասավյուրտ քաղաքում մասնակցել է միջազգային մրցաշարի: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: 55 կգ քաշային Մխիթար Գրիգորյանը դարձել է ոսկե մեդալակիր, իսկ Հայկ Բադալյանը (50 կգ), Արման Անտոնյանը (55 կգ), Տիգրան Մնացականյանը (74 կգ), Սարգիս Հովսեփյանը, Հովհաննես Մխիթարյանը (84 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (96 կգ) դարձել են […]

Ինչի հաշվին է ավելացել արտահանումը

Հայաստանի տնտեսությունը տարեսկզբին առանձնացավ արտահանման բարձր ակտիվությամբ՝ առաջին եռամսյակում 78 մլն դոլարով գերազանցելով նախորդ տարվա մակարդակը։ Ընդհանուր առմամբ արտահանումը կազմեց 375,8 մլն դոլար։ Այն 28 մլն դոլարով ավել էր նաեւ 2014թ. համեմատ, երբ արտաքին տնտեսական իրավիճակը շատ ավելի բարվոք էր հայաստանյան արտահանողների համար։ Արտաքին առեւտրի ոլորտում այս տարի արձանագրված դրական զարգացումները պայմանավորվել են մի շարք […]

«Ես Կարոն եմ». թեժ կրքեր Երեւանի կենտրոնում

Երեւանում այսօր՝ մայիսի 11-ին, երթ է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի: «Ես Կարոն եմ» նախաձեռնության անդամներն ակցիայի են անցկացնում Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի անվտանգությունն ապահովելու կոչով։ Քաղաքացիները ՄԱԿ-ի գրասենյակ են  գնացել Հանրապետության հրապարակից՝ քայլերթով: Նրանք պահել էին «Մենք բոլորս Կարո ենք», «Մենք՝ հայերս, հպարտանում ու սիրում ենք քեզ, Կարո Փայլան» […]

Վտանգավոր մոնոպոլիզացում դեղերի շուկայում

ԱԺ-ում «Դեղերի մասին» օրենքի նախագծի քննարկմանը պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց՝ տեղեկություններ ունի, որ փոքր դեղատները կամ  մանրածախ դեղի առևտրով զբաղվող ընկերությունները դժգոհ են «Դեղերի մասին» նոր օրինագծից: Պատգամավորն ընդգծեց՝  դեղերի մանրածախ առևտրով զբաղվողները մտահոգ են.  նրանք պնդում են, որ ՀՀ-ում դեղերի շուկայի մոնոպոլիզացիան ավելի կմեծացնի օրենքի նոր նախագիծը: «Կան տերմիններ և ձևակերպումներ, որոնք վարչարարության տեսանկյունից […]

ԱԺ-ում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողների հանդիպումների շարքը

Ազգային ժողովում քիչ առաջ մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողների հանդիպումների շարքը՝  Ազգային ժողովի խմբակցությունների հետ: Տեղեկացնենք՝ համազեկուցողների հետ առաջին հանդիպումը կլինի «Ժառանգություն» խմբակցության անդամների՝ Թևան Պողոսյանի և Ռուբիկ Հակոբյանի հետ: Հիշեցնենք՝ ԵԽԽՎ համազեկուցողների այցի նպատակն է դիտարկել «Ընտրական օրենսգրքի» մշակման և ընդունման գործընթացը: Հիշեցնենք՝  Ընտրական օրենսգրքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 98 […]

ԵԺԿ-ի համար կարևոր է Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների խթանումը

Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի ուղերձը ՀՀ Նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանին և ԵԺԿ 40-ամյակին նվիրված “Եվրոպական քաղաքական դաշտը և Հայաստանի կուսակցությունները” թեմայով կլոր սեղան-քննարկման մասնակիցներին: Հարգելի նախագահ, Հարգելի մասնակիցներ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության անունից, որի նախագահը լինելու պատիվն ունեմ, թույլ տվեք ջերմ ողջույններ հղել «Եվրոպական քաղաքական դաշտը և հայկական կուսակցությունները» կլոր-սեղան քննարկման մասնակիցներին։ Մենք […]

Ստվերներային տնտեսությունների թիվը կրճատվեց, հարկային եկամուտներն էլ ավելացան /վիդեո/

Հարկային եկամուտների վճարումների քանակի ավելացումը  հիմնականում կապված է հարկային վարչարարության շարունակական կատարելագործման հետ: Այսօր  Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը: Անդրադառնալով ապրիլ ամսին 100 միլիարդ դրամի հարկային եկամուտների հավաքագրմաը՝  Միրումյանը տեղեկացրեց՝ այդ գումարները հավաքագրվել են խոշոր տնտեսվարողներից և գումարները հիմնականում գոյացել են ստվերներային տնտեսությունների թիվը կրճատելու արդյունքում: ՊԵԿ փոխնախագահը չցանկացավ […]

Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 11-ին ընդունել է Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի հիմնադիր նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամներին՝ Բելգիայի Վալոնիա-Բրյուսել/ ֆրանսիական համայնքի խորհրդարանի նախագահ Ֆիլիպ Կուրարի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը: Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորել […]

Դիարբեքիրում ոստիկանական ավտոբուս է պայթեցվել. կա 48 վիրավոր, 3 զոհ

Թուրքիայի Դիրաբեքիր քաղաքում «Քուրդիստան բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամները պայթեցրել են ոստիկանական զրահապատ ավտոբուսը: Պայթուցիկ նյութով բեռնված մեքենան պայթեցվել է ոստիկանական ավտոբուսի անցնելու պահին: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` մեքենայով  տեղափոխվում էին 7 կասկածյալների, որոնք օրերս ձերբակալվել էին PKK-ի համար դրամահավաք կազմակերպելու մեղադրանքով: Պայթյունի հետևանքով զոհվել են տեղափոխվող կասկածյալներից 3-ը: Կա 48 վիրավոր, որոնցից 12-ը ոստիկան […]

Բացառություն չի լինի

Քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ մայիսի 27-ին վերջին զանգի միջոցառումները պաշտաճ կազմակերպելու նպատակով քաղաքապետը 12 վարչական շրջանների ղեկավարներին, կրթության, ինչպես նաև մշակույթի վարչություններին հանձնարարել է համապատասխան աշխատանքներ տանել և զեկուցել ընթացքի մասին: Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատուկ խստացված հսկողություն սահմանել դպրոցներում ուսումնական տարվա ավարտի առիթով դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով: Քաղաքապետը նաև ընդգծել է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի