Ձեր ստեղծած գրականությունը համամարդկային է և մնայուն. ՀՀ նախագահը շնորհավորել է Փիթեր Բալաքյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, բանաստեղծ Փիթեր Բալաքյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանիկ կյանք և բեղմնավոր գրական գործունեություն: «Ձեր ստեղծագործությամբ կրկին ամերիկյան գրականություն բերելով Հայոց ցեղասպանության թեման՝ համաշխարհային հանրությանը մեկ անգամ ևս հիշեցրիք մեր ժողովրդի ողբերգության և վերածննդի մասին: Բարձր բարոյականություն և կախարդիչ հմայք ունեցող Ձեր գործերը սիրվել […]





































