«Վանաձոր-Քիմպրոմի» 210 աշխատողներն ավելի քան չորս ամիս աշխատավարձ չեն ստացել. Էդմոն Մարուքյան
««Վանաձոր-Քիմպրոմի» 210 աշխատողներն արդեն 4 ամսից ավել աշխատավարձ չեն ստացել: Առաջին անգամը չէ, ար այս ամբիոնն օգտագործում եմ՝ այս հարցը բարձրացնելու համար», – ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա նշեց՝ դիմում է կառավարությանը, քանի որ այսպես շարունակել չի կարելի: «Նախ պիտի աշխատողների աշխատավարձը վճարվի, հետո՝ գործարանի վիճակը վերանայվի:Գործարանի գույքը վաճառվում է, ու այդպես մարդիկ […]





































