10 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

39 ամյա ադրբեջանուհին Հայաստանի տարածք է մտել

Հունիսի 7-ին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին՝ Մեհրաբի ուղղությամբ, հայկական կողմ է անցել Ադրբեջանի քաղաքացի, 1977 թվականին ծնված Վալիեւա Զոհրա Վարձար-քըզըն: Նա Թովուզի շրջանի Յանըխլը գյուղից է: Ներկայում համապատասխան ստուգումներ են անցկացվում՝ անձի մասին լրացուցիչ տվյալներ, ինչպես նաեւ հայկական կողմ անցնելու հանգամանքները պարզելու համար: Զոհրա Վելիեւային հայտնաբերելու մասին համապատասխան կարգով տեղեկացվել է ԿԽՄԿ-ի երեւանյան պատվիրակությանը:

Խստորեն դատապարտում եմ բռնության ցանկացած դրսեւորում մարդու եւ քաղաքացու դեմ. Բակո Սահակյան

Արցախի նախագահ Բակո Սահակյանն անընդունելի է համարում նախօրեին ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանի հետ տեղի ունեցած միջադեպը։ «Խստորեն դատապարտում եմ բռնության ցանկացած դրսեւորում մարդու եւ քաղաքացու դեմ: ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորի, քաղաքական գործչի հանդեպ բռնության կիրառումը լրացուցիչ մտահոգության տեղիք է տալիս: Այս միջադեպն ուղղակի հարված է ԼՂՀ պետականությանը, ժողովրդավարությանը եւ մեր կողմից որդեգրված արժեքներին: […]

Թուրքական դատարանն արգելել է Ստամբուլի պայթյունի լուսաբանումը

Ստամբուլի 10-րդ վարչական դատարանն արգելել է այսօր քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետագա լուսաբանումը: Որոշման համաձայն` չի թույլատրվելու մեդիադաշտում դեպքի հետ կապված որևէ ռեպորտաժի հեռարձակում: Թուրքական «Sondakika.com» լրատվական կայքը, վկայակոչելով Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի հայտարարությունը, գրում է, որ արգելքը գործելու է մինչև նախաքննության ավարտը: «Հասարակական կարգի պահպանմումը չվտանգելու, հասարակության անվտանգության, տարածքային ամբողջականության պահպանման, նոր հանցագործության […]

Առաջին մահացու մեղքը

Եթե ուզում եք Աստված ձեզ բարձրացնի, խոնարհվեք Նրա առաջ (Հակ. 4:10): Զգուշացեք հպարտության թակարդից: Տեսեք: Բուդդիզմում, մարդը հաղաթահարում է բավական կրքեր, հասնում որոշակի առաքինության ու ասում. «Ես ինքս հասա սրան, առանց Աստուծո:» Տեսնու՞մ էք: ‪Հպարտությունը‬ կարող է սպանել մյուս կրքերին ու սնվել դրանցից: Ու կործանել մարդուն: Այս սրա համար մեր հայրերը հպարտությունը դասակարգել են որպես […]

Երբ է պետք խնձոր ուտել

Խնձորը օգտակար է ուտել նախաճաշից առաջ: Այն տալիս է էներգիա և ուժ: Խնձորը ունի այլ դրական հատկություններ, դրանցից են՝ 1.Այն ունի հակաօքսիդանտների հատկություններ Կանաչ խնձորները պարունակում են ֆլավոնոիդներ, ցիանիդին, վիտամին Ց: Դրանք միասին հանդիսանում են հակաօքսիդանտներ: 2. Խնձորի շնորհիվ հնարավոր է նիհարել Կանաչ խնձորները պարունակում են շատ քիչ քանակությամբ կալորիաներ, սակայն դրանք շատ սննդարար են: 3. […]

Մտածելու բան կա /վիդեո/

«Այն, որ երկրորդ նախագահը իր պաշտոնաթողությունից հետո մշտապես աշխատել է վերադառնալ իշխանության՝ կասկած չկա: Սա մի առիթ էր Քոչարյանի համար` ասելու մի բան, որ նրա վարկանիշը կբարձրացներ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հունիսի 1-ին հրապարակված հարցազրույցին ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: Քաղաքագետը նկատեց, որ երկրորդ նախագահը բավականին ընդդիմադիր դիրքորոշում է որդեգրել և արտահայտված մտքերի մի […]

Հայաստանը ի՞նչ կապ ունի Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպման հետ /վիդեո/

«Մենք երբևէ չպետք է մոռանանք մի կարևոր հանգամանք , որ մեր քայլերը երբեք չի կարելի պայմանավորել Ադրբեջանի և մի երրորդ երկրի հարաբերությունների համատեքստում: Կհանդիպե՞ն արդյոք Ադրբեջանի և Իրանի նախագահները, թե՝ ոչ. Ըստ էության դա մեզ հետաքրքիր է, բայց դա չէ, որ պետք է ձևավորի մեր քաղաքական օրակարգը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Իրանի և Ադրբեջանի նախագահների […]

Վարչապետն ընդունել է ՀԲ Նիդերլանդական խմբի գծով գործադիր տնօրենին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի Նիդերլանդական խմբի գծով գործադիր տնօրեն Ֆրենկ Հիմսկերկին: Վարչապետը բարձր ու արդյունավետ է գնահատել ՀՀ կառավարություն- Համաշխարհային բանկ համագործակցությունը և նշել, որ այն զարգանում է փոխադարձ մեծ վստահության մթնոլորտում: Հովիկ Աբրահամյանը կարևորել է ՀԲ-ի հետ համատեղ ծրագրերի իրականացումը՝ մեր երկրում բարեփոխումների, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ և վստահություն հայտնել, որ հետագայում […]

Պաշտոնանկություն

Արտյոմ Մովսեսյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին լուրը հաստատեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը՝ ավելացնելով, որ Մովսեսյանն ազատվել է իր դիմումի համաձայն: Արտյոմ Մովսեսյանը Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականից: Նկատենք, որ տեւական ժամանակ է մամուլը հրապարակում է Մովսեսյանի հետ կապված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի