15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ծաղիկներ են բերել ԱՄՆ դեսպանատուն՝ ի նշան վշտի և համերաշխության

ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում նշված է․

«ԱՄՆ դեսպանատունն իր խորին շնորհակալությունն է հայտնում այն հայերին և ամերիկացիներին, ովքեր Օռլանդոյում տեղի ունեցած հրաձգությունից հետո դեսպանատուն ծաղիկներ են բերել ՝ ի նշան վշտի և համերաշխության:

Ատելության և ահաբեկչության այս բարբարոսական արարքի թիրախը ոչ թե մի ակումբ է, մի նահանգ, կամ մի երկիր, այլ ազատության և հավասարության գաղափարախոսությանը հավատացող բոլոր մարդիկ աշխարհի ցանկացած վայրում:

«Մինչ ամերիկացիները վշտով առաջ են շարժվում, մեզ ոգեշնչում են մեր բարեկամները Հայաստանում և ամբողջ աշխարհում, և նրանց աջակցությունը հիշեցնում է, որ ատելության ու բռնության հանդիպելիս պետք չէ ընկրկել և վախենալ, այլ ընդհակառակը, միասնաբար պաշտպանել բոլոր այն արժեքները, որոնք մենք կիսում ենք», – ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ով Փինք Արմենիա ՀԿ-ի ներկայացուցիչների հետ ծաղիկներ դրեց դեսպանատան կիսով չափ իջեցված դրոշի տակ»:

13427928_10154202399712673_473535191190473029_n 13423947_10154202399687673_2308079557253115753_n 13445529_10154202400347673_6456295115199815108_n 13412868_10154202400277673_1656360729005507017_n 13428454_10154202400242673_1844991227405160715_n

13413558_10154202401012673_1993468191054102217_n 13445529_10154202401812673_1104621841487890605_n

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ