05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայկ Խանումյանին ծեծելու մեջ կասկածվողներին կալանավորել են

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առեւանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից հունիսի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են մի շարք դատավարական գործողություններ:

ԼՂՀ ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ, մասնավորապես.

– Միքայել Միքայելի Սահակյանին եւ Սերգեյ Գեորգիի Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար,

– հայտնաբերվել եւ առգրավվել է հանցագործության կատարման ժամանակ օգտագործված տրանսպորտային միջոցը, ինչպես նաեւ հանցանքի կատարման պահին մեղադրյալների հագին եղած հագուստը, (համազգեստը),

– նշանակվել են մի շարք փորձաքննություններ,

– կատարվել են վկաների, ինչպես նաեւ տուժողի լրացուցիչ  հարցաքննություններ,

2016թ. հունիսի 12-ի ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ` բավարարվել է մեղադրյալներ Ս.Գ.Ավանեսյանի եւ Մ.Մ.Սահակյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը:

Նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ