27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հերմինե Նաղդալյանը ռուս գործընկերոջը հիշեցրել է Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները

Հունիսի 2-ին Մոսկվայում մեկնարկած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի շրջանակում հայկական պատվիրակությունը հանդիպել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի առաջին տեղակալ Նիկոլայ Ֆյոդորովի հետ: Հանդիպման ընթացքում հայ խորհրդարանականներն անդրադարձել են տարածաշրջանում առկա լարված իրավիճակի եւ Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիային առնչվող իրադարձություններին` վերահաստատելով հայկական կողմի դիրքորոշումը, […]

Յուրի Խաչատուրովը հոսպիտալացվել է

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին այսօր՝ հունիսի 3-ին վիրահատել են: Նա վիրահատության է ենթարկվել ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում եւ այժմ էլ անտեղ է:  Henaran.am -ի հետ զրույցում Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը հայտնեց, որ ճողվածք են վիրահատել: Այլ մանրամասներ հոսպիտալի պետը չհայտնեց: Յուրի Խաչատուրովի վիճակը գնահատավում է բավարար:

Սա լուրջ հարված էր Էրդողանի իմիջին․ Կոսաչովը՝ Բունդեսթագի որոշման մասին

Նախօրեին Գերմանիայի Բունդեսթագը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ, որը բողոքի լայն ալիք բարձրացրեց Թուրքիայում։ Թուրքիայի իշխանությունները անմիջապես կոշտ արձագանքեցին այս որոշմանն ու հետ կանչեցին Բեռլինում իրենց դեսպանին։ Բունդեսթագի որոշումը բազմաթիվ մեկնաբանություններ է ստացել նաեւ Ռուսաստանում։ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ներկայացուցիչ Կոնստանտին Կոսաչովը կարծիք է հայտնել որ այս որոշումը «Էրդողանին գրգռելու համար էր, Թուրքիայի՝ ԵՄ-ին […]

Թուրք ազգայնականները, հնարավոր է, ահաբեկչական գործողություններ իրականացնեն. Արա Պապյան

«Այս բանաձևն անպայման անդրադարձ կունենա թուրք-գերմանական հարաբերությունների վրա: Թուրքիան սկզբում մի քիչ կաղմկի, սակայն հետո կհանդարտվի: Բանաձևը կազդի նաև ԵՄ աշխատանքների վրա: Ի թիվս այլ դրական կողմերի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը կնախատեսի դպրոցական ծրագրերում պատմության այդ էջի պարտադիր ներառում»,-կարծում է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Անդրադառնալով Գերմանիայի կողմից՝ Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին` Արա Պապյանը չբացառեց, […]

Վիրավոր զինվորի ընտանիքն անելանելի վիճակում է հայտնվել /վիդեո/

«Տիկին Ռուզաննայից, Սեյրան Օհանյանից, Սամվել Նիկոյանից, Կոտայքիի մարզի Ջրվեժ գյուղի  գյուղապետից, Առողջապահության նախարարից, փոխնախարարից,  վարչապետից շատ շնորհակալ եմ,  որ աջակցեցին.  որդիս կարող է գնալ արտերկիր ու բուժվել: Էրեբունի հիվանդանոցում մայրական խնամքով խնամել  են որդուս, բայց անհրաժեշտ է, որ որդիս բուժվի արտերկրում: Որդիս ողնուղեղի վնասվածք է ստացել. ձեռքերն ու ոտքերը շարժել չի կարողանում, բայց հույս ունենք՝ […]

Բավականին թույլ փասթաթուղթ է. քաղաքագետը Բունդեսթագում ընդունված բանաձևի մասին/վիդեո/

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը  Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը պատմական իրադարձություն չի համարում: Այս մասին քաղաքագետը հայտարարեց «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված հանդիպման ժամանակ: «Այստեղ միակ կարևոր հանգամանքը այն է, որ Գերմանիան, որը Թուրքիայի դաշնակիցն էր առաջին համաշխարհային պատերազմի օրերին, այսինքն՝ ցեղասպանության օրերին, ընդունեց իր մեղքը և որպես Թուրքիայի դաշնակից ընդունեց, որ տեղի է ունեցել […]

ԶՈւ զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ

Հունիսի 3-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն եղել է զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարի հրամանով զորամասում ազդարարվել է ուսումնական տագնապ, տրվել են համապատասխան առաջադրանքներ: Մշտական տեղակայման վայրից ստորաբաժանման զինանձնակազմը նախանշված ժամանակահատվածում տեղափոխվել է գործողությունների շրջան, որտեղ փայլուն կերպով իրականացրել է առաջադրված  ուսումնական խնդիրները: Ամփոփելով արդյունքները` Սեյրան Օհանյանը բարձր է […]

Բունդեսթագի ընդունած բանաձևը առ ոչինչ է Թուրքիայի համար. Թուրքիայի փոխվարչապետ

Թուրքիայի կառավարության խոսնակ և փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը սոցցանցում հրապարակած գրառումներով արձագանքել է Գերմանիայի դաշնային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ ցեղասպանության մասին որոշումն առ ոչինչ է Թուրքիայի համար: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` Քուրուլմուշը «Twitter» սոցցանցում հետևյալ գրառումն է կատարել. «Գերմանիայի խորհրդարանի կողմից մի շարք նենգափոխված և անհիմն պնդումները […]

Կպարտադրենք մեզ հարգեն. գողթեցիները փակել են Երևան-Գողթ ճանապարհը

Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչներն այսօր՝ հունիսի 3-ին,  փակել են Երևան-Գողթ ճանապարհը` պահանջելով չեղարկել Գեղարդալճի ինքնահոսի ոռոգման ծրագիրը: Գյուղացիները գտնում են , որ եթե Գեղարդալճից ջուրը հանվի, Գողթի հողատարածքներն ու  հարակից տարածքները կչորանան: Նրանք պահանջում են , որ Գեղարդալճի աշխատանքները դադարեցվեն, ծրագիրն էլ չեղյալ հայտարարվի և պնդում են, որ չեն բացի ճանապարհը, մինչեւ իրենց պահանջը չկատարվի: Henaran.am- ի խմբագրությանը դիմած […]

«Սա միջազգային իրավունքի պայծառ էջերից մեկն է»

  ‹‹Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման  փաստը, բնականաբար, ողջունելի է: Ես կողմնակից եմ, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, բայց Թուրքիան պիտի առերեսվի իր պատմության հետ», – լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց   «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: Բանախոսը նշեց՝ տեսակետներ են  հնչում, թե Գերմանիայի այս քայլը ոչ թե  Հայաստանի համար է, այլ Թուրքիայի դեմ: «Ես կոչմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված