04 Հունվարի, Saturday, 2025
KFC

Ուսուցչուհին «կախիչով հանել էր» Մեսրոպի աչքը. ցնցող դատավճիռ

Սևանի առաջին ատյանի դատարանն ապրիլի 25-ին, աշակերտին կախիչով հարվածած և մեկ աչքի տեսողությունից զրկած ուսուցչուհուն ընդամենը 200 հազար դրամով տուգանելու որոշում է կայացրել:

Այս մասին Henaran.am-ի թղթակցին տեղեկացրեց տուժող  Մեսրոպ Խաչատրյանի հորեղբայրը՝ Վահագն Խաչատրյանը:

Երկու տարի տևած դատաքննության այսպիսի հանգուցալուծումը հոգեբանորեն ծանր ազդեցություն է ունեցել մեկ աչքի տեսողությունը կորցրած Մեսրոպի վրա. « Առանց դա էլ Մեսրոպը ամեն բանի հանդեպ շատ զգոն է դառել: Նա դպրոց է գնում, բայց միևնույն է կոտրված է: Դատական այս երկարատև պրոցեսն ու այս վճիռը առավելևս ծանր հարված եղավ մեր համար»,-ընդգծեց հորեղբյարը:

Նա նշեց, որ արդեն դիմել են վերաքննիչ դատարան.« Կբողոքենք մինչև վերջ, մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան կգնանք»:

Նշենք, որ Henaran.am-ը անդրադարձել է այս պատմությանը:

Հիշեցնենք, որ աշակերտի և նրա ծնողների պնդմամբ` ուսուցչուհին կախիչը հրել է երեխայի վրա միայն այն պատճառով, որ վերջինս առանց թույլտվություն հարցնելու` մոտեցել և ցանկացել է վերցնել բաճկոնը: Ուսուցչուհին, սակայն, պնդում է, որ ինքը դիտավորությամբ չի վնասել երեխային, և ամեն ինչ շատ պատահական է ստացվել:

Լուսանկարը՝ Ազատություն ռադիոկայանի

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ