Ուսուցչուհին կախիչով հանել է 13 ամյա Մեսրոպի աչքը.ցնցող մանրամասներ /վիդեո/
Սևան քաղաքի բնակիչ, 8-րդ դասարանի աշակերտ Մեսրոպ Խաչատրյանը աչքը կորցրեց ուսուցչուհու բռանարարքի պատճառով: Երակաթյա կախիչով ուսուցչուհին բառացիորեն հանել է տղայի աչքը, դասի ժամանակ առանց հարցնելու ոտքի կանգնելու և կախիչին մոտենալու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանըՄեսրոպ Խաչատրյանի փաստաբան Ռոբերտ Բեջանյանը ներկայացրեց գործի ընթացքը:
Հանցագործություն կատարած ուսուցչուհին շարունակում է աշխատել նույն դպրոցում: Այս հանգամանքը վրդովեցնում է հաշմանդամ դարձած տղայի ծնողներին:
Մեսրոպի մայրը` Էլմիրա Գևորգյանը նամակ է գրել ՀՀ նախագահին ակնկալելով ճշմարտացի գնահատական, որը կհամապատաասխանի օրենքի տառին:Նամակում նշվում է, որ ուսուցչուհին իրեն մեղավոր չի զգացել ու բավականին ուշ է ցանկություն հայտնել Մեսրոպին այցելելու համար:
Դեպքից անմիջապես հետո ոստիականության աշխատակիցները եկել են դպրոց և հավաքելով դասարանի երեխաներին՝ հարցրել են դեպքի մասին: Երեխաներից երեք հոգի պատմել են դեպքը: Նրանք պատմել են, որ ուսուսչուհին գրատախտակի մոտ է եղել ու պտտվելով տեսել է, որ Մեսրոպը մոտեցել է կախիչին ու քանի որ մրսել է ուզել է վերցնի վերնազգեստը: Ուսուցչուհին դա տեսնելով մոտեցել է տղային ու ասել` կտամ կմտնես պատի մեջ ու շորերով ծանրաբեռնված կախիչը հրել է տղայի ուղղղությամբ, կախիչի սուր հատվածը մտնելով տղայի աչքի մեջ ամբողջությամբ դուրս է բերել այն, կտրելով սնուցող երակը:
Ուսոցչուհի Հասմիկ Մարգարյանը նախնական ցուցմունք է տվել, որ չհասած կախիչի մոտ՝ լսել է Մեսրոպի բղավոցը և ասել է , որ Մեսրոպը գլուխը թեքելով ինքն է շրջել կախիչը իր վրա ու գործը սկզբից հարուցվել է, որպես ինքնավնասում:
Հետագայում ուսուցչուհին լրագրողի հետ զրույցում ասել է, որ երբ ինքը մոտեցել է կախիչին այդ ժամանակ կախիչը իր վրա է եկել ու ինքը փորձել է հետ հրել այն, ու արդյունքում անզգուշաբար վնասել է Մեսրոպին, այդ ժամանակ էլ փոխվել է գործի ընթացքը ու այս անգամ ինքնավնասումից գործը փոխվել է անզգուշությամբ մարմնական ծանր վնասվածք պատճառելուն:
Գործը արդեն դատարանում է, սակայն իրականությունը ահասարսուռ է և աղաղակող:13 ամյա տղան, որը կյանքի հանդեպ այլ երազանքներ ուներ և ապագա զինվոր էր, փաստացի հաշմանդամ է: Տղայի ծնողները գտնվում են հոգեկան տառապանքների մեջ: Մինչդեռ աշխատանքից չհեռացված ուսուցչուհին, որի թոռնիկը սովորում է նույն դասարանում հպարտանում է ոստիկանության նախկին պաշտոնյա ամուսնու կապերով և հայտարարում, որ «հարցերը լուծված են»:
«Հնարավոր է, որ ուսուցչուհին չի ցանկացել այդ հետևանքը, բայց չցանկանալը չի նշանակում, որ դա անզգույշ հանցագործություն է»,-նշեց փաստաբանը:
Փաստաբանը նկատում է, որ անզգուշությամբ մարմնական ծանր վնասվածք պատճառելու համար նախասահմանված քրեական օրենսգրքի 120 հոդվածի փոխարեն ուսուցչուհու նկատմամբ պետք է հարուցվեր քրեական գործ 112 հոդվածի , 2-րդ մասով, որը իր մեջ դիտավորյալ ծանր վնասվածք պատճառելուն զուգահեռ խուլիգանության տարրեր է պարունակում:
Փաստը, սակայն մտահոգիչ է, մի պատանի, որը բազմաթիվ երազանքներ ուներ մասամբ զրկվեց տեսողությունից:
Նշենք, որ քրեական օրենսգրքի 112 հոդվածը սահմանում է.
Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնաuվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ oրգանի կամ oրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում` զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում` պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:
120 հոդվածի հատկանիշների ու գործին առնչվող այլ մանրամասների մասին դիտեք՝ տեսանյութում: