Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիային տարօրինակ դրության մեջ է դրել.փոխնախարար
«Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիան հայտնվել է առնվազն տարօրինակ դրության մեջ», -այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքով այն պայմաններում, երբ մասնակիցը ընդունում է իր մեղսակցությունը, իսկ հանցագործը՝ հերքում, վերջինի վարքագիծը դառնում է առնվազն տարօրինակ: Լրագրողներ խնդրեցին մեկնաբանել Թուրքիայի նախագահ Էրդողանին Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ուղղած նամակը: Անդրադառնալով […]





































