13 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դաժան իրականության զոհերը.«զոնտիկով տան մեջ»/վիդեո/

28 տարի Երևանի Սեբաստիա 3Ա հասցեում գտնվող հանրակացարանում բնակվող Բաքվից եկած փախստականների 26 ընտանիքներն այսօր Կառավարության շենքի դիմաց պահանջում էին իրենց ապահովվել բնակարաններով։ Բողոքողների փոխանցմամբ՝ իրենց հանրակացարանի շենքը 2003 թվականին վաճառվել է Մխիթար Գոշ համալսարանին։ Պայմանագրում գրված է եղել, որ շենքի սեփականատերը պարտավոր է բնակիչներին տեղափոխելիս ապահովվել նոր բնակարանով, բայց խոստումը չի կատարվել: «Էս ապրել […]

«Էրեբունի» միջնաբերդում շարունակվում են հայ-ֆրանսիական արշավախմբի պեղումները

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոցի հնավայրում շարունակվում են հայ-ֆրանսիական հնագիտական խմբի կողմից իրականացվող պեղումների 2-րդ՝ ավարտական փուլի աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանի և արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանի ուղեկցությամբ Էրեբունի հնավայր է այցելել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Հայ-ֆրանսիական արշավախմբի ֆրանսիական կողմի ղեկավար Ստեֆան Դեշամպը, ներկայացնելով պեղումների  ընթացքը, նշել է, […]

Արթուրի սև բերետը բերել են.մայրը համոզված է որդուն սպանել է հրամանատարը /վիդեո/

Բանակում խաղաղ պայմաններում մահացած ժամկետային  զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը որդու մահվանից 6 տարի անց ստացել է նրա սև բերետը: «Տարիներ շարունակ ինձ ասում էին, որ իմ տղան մահացել է գլխի ուռուցքից, բայց ես հիմա բոլորին ուզում եմ ապացուցել, որ իմ տղային սպանել են: Իմ տղան եղել է հետախույզ, նրան սպանել է իր հրամանատար  Ջհանգիրյան Մարտինը: […]

Վարչապետն այցելել է ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն  այսօր այցելել է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց: Կառավարության ղեկավարը դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի ուղեկցությամբ շրջել է մասնաշենքերում, ծանոթացել կրթության համար ստեղծված պայմաններին, ընթացիկ և առաջիկա ծրագրերին: Հովիկ Աբրահամյանը եղել է ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաներում, համակարգչային դասասենյակներում, զրուցել աշակերտների հետ, ծանոթացել նրանց կողմից պատրաստված ռոբոտաշինական սարքավորումներին, ֆիզիկաքիմիական […]

Այսօր Վարդան Այվազյանն իրեն պահել է շատ պարկեշտ․ Վահրամ Բաղդասարյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Վարդան Այվազյանի վերջին օրերի հայտարարություններին նորմալ է նայում:  Այս մասին նա ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Հրանտ Բագրատյանի և Վարդան Այվազյանի    վիճաբանությանը։ Բաղդասարյանն ասաց՝ Վարդան Այվազյանն իրեն պարկեշտ է պահել:   «Այսօր Վարդան Այվազյանն իրեն պահել է շատ պարկեշտ, միայն պետք է վարման կարգով խոսեր, իսկ չգիտես` […]

Միչիգանը հաստատեց Ցեղասպանության թեման կրթական ծրագրերում ներառելու մասին օրինագիծը

Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հաղորդմամբ երեկ Ներկայացուցիչների պալատի 4493 օրինագիծը՝ §Ցեղասպանության թեման կրթական ծրագրում. Նահանգապետի խորհրդատվական խորհուրդը, կրթական ծրագրեր ու գնահատում¦ խորագրով ստորագրվել է Միչիգանի նահանգապետ Ռիք Սնայդերի կողմից: Առաջնորդների մեր հաջորդ սերունդը պետք է միջոցներ ունենա բացահայտելու և օգնելու կանխել իրենց աշխարհասփյուռ եղբայրներին ու քույրերին սպառնացող լայնածավալ չարիքը¦, – հայտարարել էր Սնայդերը: §Միչիգանում սովորողներին […]

Ի՞նչ կապ ունի ԱՎԾ-ն /վիդեո/

Վերջերս հարկերի մուտքերի հետ կապված՝ 101 միլիարդ դրամի խախտում է գրանցվել, Պեկ-ը ԱՎԾ-ին է վերագրում սխալ թվերի հրապարակումը: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանն հայտարարեց, որ նման բան չկա և չի էլ կարող լինել: «ԱՎԾ-ն ի՞նչ կապ ունի հարկային խախտումների հետ, դա Հարկային մարմնի, այսինքն՝ վարչական գործառույթ իրականացնող մարմնի խնդիրն […]

Ամեն մեկը Արարատի բոյին սար է վերցրել, վրան Արարատի բոյի տուն սարքել․ Փաշինյան

Խորհրդարանում քննարկվում է Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 12-ին ստորագրված «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Հիշեցնենք՝ համաձայնագրի համաձայն Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելու է 30 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ: Նախագծի վերաբերյալ ելութով հանդես եկավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ «Հիմնական զեկուցողն առանց ավելորդ կոմպլեքսների հարցերին պատասխանում է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի