15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ամեն մեկը Արարատի բոյին սար է վերցրել, վրան Արարատի բոյի տուն սարքել․ Փաշինյան

Խորհրդարանում քննարկվում է Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 12-ին ստորագրված «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագիրը:

Հիշեցնենք՝ համաձայնագրի համաձայն Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելու է 30 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ:

Նախագծի վերաբերյալ ելութով հանդես եկավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

«Հիմնական զեկուցողն առանց ավելորդ կոմպլեքսների հարցերին պատասխանում է, ասում է՝ դե մենք խնդրել ենք, որ ատոմակայանն ու ՋԷԿ-ը ֆինանսավորի, ասում է դե մի քիչ «Նաիրիտ»-ին ենք տվել, մի քիչ «Քիմպրոմ»-ին, իբր մարդիկ աշխատավարձ են ստացել, բայց էդ դանայան տակառում աշխատողներն ու չաշխատողներն ինչ են ստացել, առանձին քննության խնդիր է, դա դեռ հարց է էդ մի տեղն է գնացել, թե տասնյակ տեղեր, դե օրինակ վարչապետը եկեղեցի է կառուցում, Սերժ Սարգսյանը, չգիտեմ, մատուռ է կառուցում, ու սենց զանգում են՝ դե մի 50 միլիոն, մի 100 միլիոն, վերջում՝ վա՜յ, ճեղքվածք է առաջացել»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց, որ էներգետիկ համակարգի 23 միլիարդ դրամ ֆինանսական ճեղքվածն էր պատճառը, որ հոսանքի սակագինը բարձրացավ 3 տարի անընդմեջ, իսկ ճեղքվածքը ոչ միայն չի փակվել, այլ մեծացել է.

«Եթե շատ խորանանք, հարցնենք վարկային համաձայնագրեր, կոռուպցիա, իշխանության ներկայացուցիչները, որ այլ փաստարկ չեն ունենում, սկսում են աչքովունքով ասել՝ բա գիտես, էնտեղ սենց, ուզում ես հասկանալ՝ էդ ի՞նչ է ուզում ասի, որ ամբիոնից բարձր չի կարողանում ասի, ասում են՝ բա գիտեք, բանակի հետ կապված հարցերը լուծում ենք, ու այդպես 5-10 տարի մեզ այդ լեգենդներով խաբում են»,-ասաց նա՝ հիշեցնելով ՀՀ  հակաօդային զորքերի պետ Արմեն Վարդանյանը հունիսի 10-ին «Հ1»-ի եթերում ասված խոսքերը. «դե գիտեք, մենք առայժմ կործանիչ ավիացիա չունենք»։

Փաշինյանը նշեց՝ այս երկրում ֆինանսական միջոցները ծախսվում են ոչ թե երկրի զարգացման, այլ ոմանց հարստացման համար։

«Բաց է երկինքը, ոչ մի բան չունենք, լրիվ կատարյալ բաց է… Ընդհանրապես, որ օլիգարխների հետ կապված խոսում ենք, շատերն ասում են՝ վա՞տն եք ուզում, չէ վատը չենք ուզում, չենք էլ հարցնում՝ թալանված թե չթալանված փողերով են այդ տները կառուցվել, բայց երկրում ներքին կուլտուրա պետք է լինի, հարուստ մարդը պետք է ներքին կուլտուրա ունենա, ինքը պետք է իմանա, որ եթե իր երկրում բանակի գնդապետները, փոխգնդապետները, մայորները, որ 20 տարի խրամատից տուն, տնից խրամատ են արել, էդ մարդիկ տուն չունեն, պետք է էդ պալատները չկառուցեն, ամեն մեկը Արարատի բոյին սար է վերցրել,  վրան Արարատի բոյի տուն սարքել»,-ասաց Փաշինյանը։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ