15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Միչիգանը հաստատեց Ցեղասպանության թեման կրթական ծրագրերում ներառելու մասին օրինագիծը

Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հաղորդմամբ երեկ Ներկայացուցիչների պալատի 4493 օրինագիծը՝ §Ցեղասպանության թեման կրթական ծրագրում. Նահանգապետի խորհրդատվական խորհուրդը, կրթական ծրագրեր ու գնահատում¦ խորագրով ստորագրվել է Միչիգանի նահանգապետ Ռիք Սնայդերի կողմից:

  • Առաջնորդների մեր հաջորդ սերունդը պետք է միջոցներ ունենա բացահայտելու և օգնելու կանխել իրենց աշխարհասփյուռ եղբայրներին ու քույրերին սպառնացող լայնածավալ չարիքը¦, – հայտարարել էր Սնայդերը: §Միչիգանում սովորողներին ցեղասպանության մասին ուսուցանելը կարևոր է, քանի որ մենք պետք է հիշենք և տեղեկանանք մեր անցյալի այդ սարսափելի իրադարձությունների մասին՝ շարունակելով աշխատանքներ տանել ավելի հանդուրժող հասարակություն ստեղծելու շուրջ¦:

Հայոց ցեղասպանության կրթության հանձնաժողովի (AGEC), Համագումարի Միչիգան (նահանգի) տնօրեն Ջոն Ջեմյանի և ամբողջ հասարակության առաջնորդության և ջանքերի շնորհիվ Ցեղասպանության վերաբերյալ կրթության մասին HB 4493 օրինագիծն այժմ օրենքի ուժ է ստացել: Ջեմյանը, ով AGEC-ի  ակտիվ անդամ է, Միչիգանի օրենսդիր մարմնի նախկին ներկայացուցիչ է եղել, ինչպես նաև Ամերիկայի հայկական համագումարի նախկին գործադիր տնօրեն: Ջեմյանը, անդրադառնալով այս նվաճմանը, հիշեցրել է իր գործընկերոջ և Համագումարի տնօրենների խորհրդի նախկին անդամ Էդգար Հակոբյանի իրականացրած և նահանգային, և դաշնային մակարդակով հանուն ցեղասպանության ճանաչման ուղղված անխոնջ քարոզչության մասին: Հակոբյանը, ով մահացավ 2011 թ., ծառայել է որպես [Համագումարի] խորհրդի անդամ 1998-2003 թթ.: 

  • Ուրախ եմ, որ վերջապես իրագործեցինք Միչիգանում Ցեղասպանության վերաբերյալ կրթության մասին այս կարևոր օրենքի ընդունումը¦, – ասել է Ջեմյանը: §Այս հաջողությունը ցույց է տալիս, որ մեր համայնքի բոլոր առաջնորդների համատեղ աշխատելու դեպքում կարող ենք մեծ արդյունքների հասնել: Հատուկ երախտագիտություն եմ հայտնում AGEC-ի նախագահ Էդվարդ Հարաթյունյանին նրա առաջնորդության համար, ինչպես նաև բոլոր անդամներին՝ այս կարևոր հանգրվանին հասնելու համար¦, – ավելացրել է նա:

Ներկայացուցիչ Քլինթ Քեստոյի հեղինակած HB 4493 օրինագիծը փոփոխություններ է ներառում Կրթության մասին փոփոխված օրենսդրությունում և ըստ վերջինիս, Միչիգանի ավագ դպրոցներում հասարակագիտական ուսումնական ծրագրում և համապետական գնահատման ծրագրում կներառվեն ցեղասպանությունների, այդ թվում, Հոլոքոստի ու Հայոց ցեղասպանության մասին դասավանդումը և գնահատումը: Բացի այդ, օրինագիծը Ցեղասպանության և Հոլոքոստի մասին կրթության հարցերով նահանգապետի խորհուրդը հաստատում է որպես ժամանակավոր հանձնաժողով: Նահանգապետ Սնայդերի կողմից նշանակված 15 անդամներից բաղկացած խորհուրդը կլինի խորհրդատվական և մասնավոր ֆինանսավորմամբ:

  • Հայոց ցեղասպանությունը և Հոլոքոստը չեն կարող մոռացվել¦, – ասել է նահանգի սենատոր Մարթի Նոլենբերգը (Հանրապետական, Միչիգան), Կոնգրեսի հայկական հարցերով նախկին համանախագահ կոնգրեսական Ջո Նոլենբերգի (Հանրապետական, Միչիգան) որդին: §Հպարտ եմ լինել և դեմոկրատների, և հանրապետականների հետ միասնական, որպեսզի նրանք հիշվեն Միչիգանի հաջորդ սերունդների կողմից¦

Պաշտոնական օրենսդրությամբ նշվում է. §2016-2017 թթ. ուսումնական տարեշրջանից սկսած դպրոցական շրջանի խորհուրդը կամ հանրակրթական դպրոցի տնօրենների խորհուրդը պետք է ապահովեն, դպրոցական շրջանի կամ հանրակրթական դպրոցի 8-ից 12-րդ դասարանների հասարակագիտության ուսումնական ծրագիրը ներառում է ցեղասպանության մասին դասավանդում՝տարիքի և դասարանի համապատասխան¦: Հասարակագիտության վերաբերյալ պետական գնահատումը §կներառի հարցեր, որոնք առնչվում են նահանգային խորհրդի հիմնական ուսումնական ծրագրի չափորոշիչների մոդելում առաջարկված ցեղասպանությունների, ներառյալ և չսահմանափակվելով Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության մասին ուսումնական հարցերին¦: Ըստ այդ օրինագծի, ընդհանուր առմամբ ցեղասպանության մասին 6 ժամյա դասավանդումը կլինի պարտադիր 8-ից 12-րդ դասարանների համար: 

Բացի այդ, Միչիգանի դպրոցական խորհուրդը կաջակցի §Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը պատշաճ կերպով հավերժացնելուն ուղղված միջոցառումներին, գործունեության և կրթության կազմակերպմանը և համակարգմանը, ինչպես, օրինակ Հայոց ցեղասպանության Միչիգանի հիշատակի օրերը¦

Ի լրումն Միչիգանի օրենսդրության, այս տարի Anti-Defamation League (ADL) կազմակերպությունը Հայոց ցեղասպանությունը ներառել է իր մշակված ուսումնական ծրագրում, որպես տարրական, միջին և ավագ դպրոցներում ցեղասպանության դասավանդման համար նյութեր և դասընթացների պլանների մշակման իր առաքելության մի մաս: Համագումարը կապվել է ADL-ի գլխավոր տնօրեն Ջոնաթան Գրինբլաթի հետ՝ երախտագիտություն հայտնելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ  բազային նյութերի և §Պայքար հանուն Ցեղասպանության կանխման.  Ցեղասպանություն և համաշխարհային հակահարված¦ խորագրով ավագ դպրոցում ADL-ի 2016 թ. գարնան ուսումնական պլանի համար:

Այլ ուսումնական ծրագրերի համար այցելեք Հայկական ազգային ինստիտուտի կայքէջը, Հայոց ցեղասպանությունը և մարդու իրավունքների պաշտպանության կրթական ծրագիրը»:

Միչիգանը հաջորդում է ևս վեց ԱՄՆ նահանգներին, որոնք հաստատել են Ցեղասպանության դասավանդման հանձնարարականը, այդ թվում՝ Իլինոյսը, Կալիֆորնիան, Ռոդ Այլենդը, Մասաչուսեթսը, Նյու Յորքը և Նյու Ջերսին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ