Այսօր Վարդան Այվազյանն իրեն պահել է շատ պարկեշտ․ Վահրամ Բաղդասարյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Վարդան Այվազյանի վերջին օրերի հայտարարություններին նորմալ է նայում: Այս մասին նա ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Հրանտ Բագրատյանի և Վարդան Այվազյանի վիճաբանությանը։
Բաղդասարյանն ասաց՝ Վարդան Այվազյանն իրեն պարկեշտ է պահել:
«Այսօր Վարդան Այվազյանն իրեն պահել է շատ պարկեշտ, միայն պետք է վարման կարգով խոսեր, իսկ չգիտես` ինչի տեղից թռչում են և փորձում են խոչընդոտել: Խնդրում եմ, որ Հանրապետական պատգամավորներին ձեր կողմից ուղղված սլաքների ուղղությունը մի քիչ փոխեք, ի՞նչ է` կարծում եք, որ այնտեղից կարող են ինչ ասես արձագանքել, ինչ ասես ասել: Երևի, նայել են, որ երեկ Ռադայում կռիվ է եղել կամ Դումայում վեճ է եղել և հիմա ասում են՝ ամոթ չի՞, բա նրանք կռիվ անեն, իսկ մենք՝ չէ»,- ասաց Բաղդասարյանը։
ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանն ասաց՝ բնական է՝ վեճեր կարող են լինել նաև խորհրդարանում։
«Պառլամենտը միայն քաղաքական վեճերով չէ, լինում են դեպքեր, երբ մարդիկ բորբոքվում են և սա կա աշխարհի բոլոր երկրներում: ՀՀԿ-ական պատգամավորները որևէ անգամ դրդապատճառ չեն եղել, և նրանք միայն պատասխանողի դերում են եղել», – ասաց Բաղդասարյանը: