09 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՊՊԾ գնդում վիրավորված ոստիկանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. Աշոտ Ահարոնյան

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը  ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է ՊՊԾ գնդի տարածքում վիրավորված ոստիկանի առողջության մասին։ «Հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքում ծանր վնասվածք ստացած՝ նույն գնդի հերթապահ, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. միացված է արհեստական շնչառության սարք, սրտանոթային […]

ՊՊԾ գնդի գործով կա 44 մեղադրյալ, 42 անձ կալանավորված է, տուժող է ճանաչվել 19-ը. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ոստիկանության պարեկապահակային  ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման փաստի առթիվ 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործը ՀՀ ազգային անվտանգության ծառայության միջնորդությամբ 2016 թվականի օգոստոսի 2-ին հանձնվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: Ներկայումս նախաքննությունն իրականացվում է 48 քննիչներից բաղկացած քննչական […]

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները օգոստոսի 4-ին, ժամը 14.15-ին, Սևանի փողոցից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Հրաչյա Բ.-ին, որը հուլիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով:

Որտե՞ղ կարելի է փնտրել աշխարհի ամենափոքր կենդանիներին

Առնետներից` մինչև կապիկներ, այս շրջագայությունը իր մեջ պարունակում է 13 դասերի կենդանիների ամենափոքր տեսակները: Մի մասը շատ գեղեցիկ են, ոմանք սարսափելի և գարշելի: Աշխարհի ամենափոքր մսակերը Շրջիր ամբողջ Բրիտանիայով և Եվրոպայի որոշ մասերով, այս առնետները սովորաբար ունեն 17-28սմ երկարություն և շուրջ 65 գրամ քաշ: Բայց հանկարծ չթողնեք նրանց խաբել Ձեզ, որովհետև այս կենդանիները սնվում են […]

Հայկոն օգնության կարիք ունի

Երգիչ Հայկոն ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի ընկերներ համացանցում հայտնվել է իմ և Հռիփսիմե Հակոբյանի դուետը, որը գողացված է ու շատ անորակ: Շատ եմ խնդրում օգնել մեզ և հեռացնել որ չտարածվի այն: Երգը և գեղեցիկ տեսահոլովակը որը նկարահանել է Գրիգոր Գասպարյանը, մի քանի օրից կներկայացնենք ձեր դատին: Սիրում եմ ձեզ – Միշտ ձեր Հայկո»:

Ազատության հրապարակից բերման ենթարկվածներին ազատ են արձակել

Ազատության հրապարակից երեկ գիշեր ոստիկանությունը բերման էր ենթարկել 27 քաղաքացու։ ՀՀ ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ այդ անձիք բերման են ենթարկվել` համաձայն ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 180.1 հոդվածի (ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու կարգը խախտել)։ Կազմվել են արձանագրություններ, և նրանց բաց են թողել։

ԱԱԾ-ն Երևանում բնակչի տանը մեծ քանակությամբ ռազմամթերք է հայտնաբերել․2 անձ ձերբակալվել է

Ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու փաստի կապակցությամբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների, այդ թվում՝ խուզարկությունների արդյունքում, Երևան քաղաքի բնակիչ Գ.Ս.-ի բնակարանում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ռազմամթերք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Մասնավորապես, առգրավվել և փորձաքննության են ուղարկվել շուրջ 6000 հատ փամփուշտ, 15 […]

Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր ժամը 06.00-20.00

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:  Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի