15 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Պողպատյա հրամանատարին» տեսան արտասվելիս

Անկախության 25 ամյակի առիթով հիշենք նվիրյալ նահատակներին. Երկու տասնամյակ առաջ դավադիր  գնդակն ընդհատեց  ՀՀ և ԼՂՀ առաջինաստիճանի «Մարտական խաչ»  շքանշանի ասպետ, «Անկախության բանակի» հրամանատար  Լեոնիդ  Ազգալդյանի  կյանքի փառահեղ ուղին… Լեոնիդ Ազգալդյանը ֆիզիկոս էր, գիտնական: Աչքի էր ընկնում ոչ միայն լայն մտապաշարով ու գրավիչ  արտաքինով,  այլև  մարզական նվաճումներով` գերազանց լողորդ էր: 1964 թ. բարձր ցուցանիշներով ավարտեց համալսարանը: Սկսվեց գիտական աշխատանքը, որն սկզբից ևեթ վկայեց նրա անառարկելի տաղանդի մասին: Սակայն Լեոնիդ Ազգալդյանի գիտական գործունեությունը խախտեց 1988ը, այն բեկումնային 1988 ը, որը նոր էջ բացեց հայոց պատմության մեջ… Ազգալդյանը, չնայած հասուն տարիքին, առաջիններից մեկը ռազմի դաշտ մեկնեց: Նա գիտեր, որ թիկունքում շատերը կկարողանանառաջացած հարցերը լուծել, մինչդեռ վախը հաղթահարել և կռվել՝ քչերը կարող են: Իսկ ինքը կարողէր, այն էլ ինչպես… Դա ցույց տվեց պատերազմը, որը հայտնաբերեց նաև նրա ռազմական մեծտաղանդը: Նրա ամենամեծ երազանքն էր ունենալ հայկական կանոնավոր բանակ «թերևս  այդ  պատճառով կառույցը չկոչեց ջոկատ, այլ կնքեց բանակ անունով: Դա ուներհոգեբանական որոշակի իմաստ. այնազգը, որը դարեր ի վեր մոռացել էր սեփական բանակիգաղափարը, աստիճանաբար ձեռք էր բերում երկրի տիրոջ ինքնագիտակցություն: Իսկ զինվորներըդադարեցին ֆիդայի կոչվել և ունեցան իսկական զինվորի կարգավիճակ: Դա եզակի բանակ էր… Այդ բանակի զինվորների ոգին « նվիրումն  ու արիությունը  կերազեր ունենալ […]

«Մենք առաջարկել ենք սակագների մեթոդաբանությունը փոխել». վարչապետը` գազի ու էլեկտրաներգիայի սակագներից

ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը օրեր առաջ Կառավարության նիստի ժամանակ հանձնարարել էր վերանայել էլեկտրաէներգիայի և գազի սակագները: Այսօր լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին, թե ինչ եզրահանգման են եկել: «Մենք առաջարկել ենք սակագների մեթոդաբանությունը փոխել, տարանջատել սոցիալապես անապահվին ոչ սոցիալապես անապահովից»,-ասաց նա: Կարեն Կարապետյանի խոսքով՝ կարող է նաև հաշվի առնեն որոշակի բիզնես ոլորտների համար սահմանված սակագները: «Մասնավորապես ջերմոցներ, […]

Զորահանդեսն ավարտվեց

Հանրապետության հրապարակում ավարտվեց  անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսը: Զորահանդեսն ավարտվեց Պաշտպանության նախարարության պատվավոր պահակախմբի վաշտի եւ միացյալ նվագախմբի շարաերթով: Ինչպես միշտ հանդիսատեսին անտարբեր չթողեց Պատվո պահակախմբի վաշտի զինծառայողների շարժումների ճշգրտությունը, կազմակերպվածությունը եւ համակարգվածությունը: Զորահանդեսի ավարտից հետո Հանրապետության հրապարակ վազեցին հարյուրավոր երեխաներ, որոնք խորհրդանշում են խաղաղությունը եւ «ո՛չ պատերազմին» հավերժական կարգախոսը: Երեխաները կավճով ասֆալտին խաղաղ կյանքի եւ […]

Անսասան պահենք հայրենիքի անկախությունն ու ինքնիշխանությունը

Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը շնորհավորում ենք Հայաստանի, Արցախի, Ջավախքի եւ ողջ աշխարհասփյուռ հայությանը Անկախության 25-ամյակը որպես մեկ քառորդ դար ժամանակաշրժան ունի խորհրդավոր նշանակություն: Ավարտվում է նորանկախ պատմության մի արժանահիշատակ ժամանակաշրջան եւ սկսվում մի նոր փուլ: Այս նոր փուլի շեմին բնականաբար պահանջվում է անցնող անկախ պետականության  25-ամյա ժամանակաշրջանի նկատմամբ  լուրջ եւ դասեր քաղելիք համակողմանի քննարկումներ եւ […]

Կոսովոյի դպրոցական քարտեզներում Թուրքիայի մի մասը ներառված է եղել Հայաստանի տարածքի մեջ

Կոսովոյի Պրիզրեն քաղաքի դպրոցներում աշխարհագրական քարտեզներ են բաժանվել, որոնցում ներկայիս Թուրքիայի հյուսիսարևելյան մասը (խմբ. Արևմտյան Հայաստանը) ներառված է եղել Հայաստանի, իսկ հարավարևելյանը` Քուրդիստանի սահմանների մեջ: Այս մասին տեղեկացնող թուրքական «Yeni Şafak» թերթի կայքը նշում է, որ փաստը հարուցել է տեղի թուրքերի զայրույթը: Թեմայի վերաբերյալ պարզաբանումներ է տվել Կոսովոյի կրթության նախարարության Պրիզրենի վարչության թուրքալեզու ուսուցման պատասխանատու […]

«Բայց ո՞վ ասաց, որ վարչապետերը պիտի կարողանան մարդկանց հանել» (վիդեո)

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նորանշանակ նախարարներից ոմանց ճանաչում է. «Որոշները շատ ծանոթ են, որոշների կենսագրությունը գիտեմ: Ես կարծում եմ` փորձառություն ունեն, առաջիկայում հնարավոր կլինի որոշակի փոփոխության ենթարկել մեր երկրի տնտեսությունը»: Հարցին, թե ինչպես Կարեն Կարապետյանին հաջողվեց պաշտոնանկ անել Գագիկ Բեգլարյանին, Գագիկ Խաչատրյանին, մինչդեռ դա չէր հաջողվում նախկին վարչապետրին, նա պատասխանեց. «Բայց ո՞վ ասաց, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի