28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Շնորհավորել են

Ուզբեկստանի Հանրապետության նախագահի պաշտոնակատարը,  Բուլղարիայի Հանրապետության,  Լիտվայի Հանրապետության վարչապետները շնորհավորական ուղերձներ են հղել Կարեն Կարապետյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Ուզբեկստանի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Շավկատ Միրզիյոևի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի Կարեն Վիլհելմի,

Խնդրում եմ ընդունել իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր գործունեությունն այս բարձր պաշտոնում կնպաստի ուզբեկա-հայկական հարաբերությունների հետագա զարգացմանն՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների:
Օգտվելով առիթից մաղթում եմ Ձեզ  քաջառողջություն, բարեկեցություն և ամենայն հաջողություն՝ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ»:

 

***

Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Բոյկո Բորիսովի շնորհավորական ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Բուլղարիայի կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության բարձր և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

                Բուլղարիայի Հանրապետությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցության և բարեկամության ավանդական հարաբերությունները, և ես հաստատում եմ Բուլղարիայի կառավարության պատրաստակամությունը շարունակելու աշխատանքն՝ ի օգուտ մեր երկկողմ հարաբերությունների ներուժի լիարժեք ընդլայնմանը՝ հանուն մեր երկու երկրների և ժողովուրդների բարգավաճման:

                Ցանկանում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ Ձեր բարձր պատասխանատու գործունեության մեջ, խնդրում եմ ընդունեք, հարգելի պարոն վարչապետ, խորին հարգանքի հավաստիքը»:

 

***

 

Լիտվայի Հանրապետության  վարչապետ Ալգիրդաս Բուտկեվիչիուսի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի վարչապետ,

Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում  նշանակվելու կապակցությամբ: Թույլ տվեք, օգտվելով առիթից, մաղթել Ձեզ և Ձեր կառավարությանը հաջողություններ հետագա գործունեության մեջ: Ակնկալում եմ  կառուցողական համագործակցություն և մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդում:

Օգտվելով առիթից, Լիտվայի Հանրապետության ժողովրդի և կառավարության անունից  շնորհավորհավորում եմ  Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ: Հայ ժողովրդին սրտանց մաղթում եմ նորանոր հաջողություններ, բարօրություն և բարգավաճում:

Խորապես հավատում եմ, որ առաջիկա տարիներին Լիտվայի և Հայաստանի միջև գործընկերությունը կշարունակի զարգանալ համագործակցային և բարեկամական ոգով»:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ