14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գողերը կշարունակե՞ն գողանալ

«Նորմալ երկրներում եթե վարչապետը հայտարարում է՝ կառավարությունում գողություն է տեղի ունեցել, ապա դրան հետևում է այն, որ դատախազությունը գործ է հարուցում ու իրավապահ մարմիններն իրենց գործն են անում: Բայց ստացվում է այնպես, որ վարչապետը գողության մասին է խոսում, ու, այդուհանդերձ, դատախազությունն ու իրավապահ մարմինները համապատասխան քայլեր չեն ձեռնարկում: Այս ամենը ցույց է տալիս վարչապետի կողմից որդեգրած քաղաքականությունը՝ ցուցադրականությունը: Իհարկե, չեմ կարող ասել՝  այս ցուցադրականությանը ռեալ քայլերը կհետևե՞ն, իրավական քայլեր` ասենք` ձերբակալությունների տեսքով», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը՝ կառավարությունում տեղի ունեցող «պրիմիտիվ գողության»   վերաբերյալ:
 
«Եթե համապատասխան մեխանիզմներ չմշակվեն ու գողերը չպատժվեն, մեկ է, գողերն էլի գողանալու են», – ասաց քաղտեխնոլոգը:
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ