Երեւանում 24-ամյա երիտասարդի են դանակահարել
Երեւանում սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել դանակահարություն: Ազդրի եւ ձեռքի կտրած-ծակած վերքերով Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 24-ամյա մի երիտասարդ: Պրազվել է, որ նա Երեւանի բնակիչ Սերգեյ Ղ.-ն է: Երիտասարդի վիճակը գնահատվել է միջին ծանրության:





































