19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Կորցնելու շատ բան ունեն

«Զորահանդեսում ներկայացվեց զինտեխնիկա, որոնք իրենց մարտական ունակություններով բացառիկ են: Իսկանդերի մասին խոսելով՝ կարող ենք ասել, որ  ունենք այնպիսի զինտեխնիկա, որը բացառիկ հրթիռային համալիր ու և ունի հզոր հնարավորություններ», -անդրադառնալով Անկախության տոնին նվիրված ռազմական շքերթին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Պատգամավորն ընդգծեց՝ եթե մինչ այժմ թշնամին հանդես է եկել պատերազմական հռետորաբանությամբ, հիմա արդեն քայլ կատարելուց առաջ պետք է լուրջ մտածի:

«Մենք ունենք այնպիսի զինտեխնիկա, որ անհրաժեշտության դեպքում մեր թիրախում կարող են հայտնվել Ադրբեջանի բոլոր ռազմավարական օբյեկտները՝ տնտեսական ու այլ բնույթի:

«Իրենք իսկապես կորցնելու շատ բան ունեն: Հատկապես տնտեսական ոլորտում կորցնելու շատ բան ունեն՝ նավթահանքեր, գազամուղեր…  Նրանք այս ամենը հաստատ պետք է հաշվի առնեն», – ընդգծեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ