04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը

Սեպտեմբերի 22-ի առավոտյան Նյու Յորքում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի նախագահությաբ տեղի ունեցավ կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը։

Հանդիպմանը քննարկվեցին ՄԱԿ Գլխավոր ասամբելայի 71-րդ նստաշրջանի օրակարգին վերաբերող հարցեր, ՀԱՊԿ անդամ երկրների առաջնահերթությունները, համատեղ ձեռնակվելիք քայլերը։

Նախարարները մտքեր փոխանակեցին ՀԱՊԿ գործունեությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, ներառյալ` արտաքին քաղաքականության համադրման, միջազգային կառույցներում համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:
Քննարկվեցին հոկտեմբերին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի և ՀԱՊԿ մյուս կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստական աշխատանքները։
ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները մտքեր փոխանակեցին հրատապ միջազգային հիմնախնդիրների և դրանց կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ