22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Զորահանդեսը ցույց տվեց, որ իշխանություններն արել են ամեն ինչ՝ երկրի անվտանգությունը բարձրացնելու համար. Շարմազանով (վիդեո)

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից  հետո՝ լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը    նախ շնորհավորեց համայան հայությանը՝ անկախության տոնի առիթով:

‹‹Աստված տա՝ բարձրյալ Արարիչը սիրո, համերաշխության ու միասնության մեջ պահի մեր ժողովրդին ու հայրենիքը››, – ասաց Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակը շեշտեց՝ Անկախության տոնին նվիրված ռազմական շքերթին հետևել է սփյուռքահայ քույր-եղբայրների հետ՝  Սանկտ-Պետերբուրգում:

‹‹Անվտանգության առումով մեր պետության ղեկավարությունը՝ նախագահի ու ՊՆ ղեկավարությամբ ճիշտ ուղու վրա են, ճիշտ քայլեր են ձեռնարկել: Մեր զինտեխնիկան համալրվում է:  Մեր հանրությունը, սփյուռքահայ քույր-եղբայրները մեր զինտեխնիկայի համալրման հետ կապված՝ կասկածներ, հարցականներ չպիտի ունենան: Դրա վառ ապացույցն էր ռազմական շքերթը››, – նշեց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ