28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում Դամասկոսում

Սեպտեմբերի 21-ին Դամասկոսի «Դամա Ռոզ» հյուրանոցի «Ալ-Մութանաբի» սրահում տեղի ունեցավ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված ընդունելություն: Սիրիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված միջոցառման պատվավոր հյուրն էր Սիրիայի գյուղատնտեսության և գյուղատնտեսական բարեփոխումների նախարար Ահմադ ալ-Կադիրին:

Ներկա էին Սիրիայի գլխավոր մուֆթի շեյխ Ահմադ Բադր ադ-Դին Հասունը, նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Բուսեյնա Շաաբանը, ԲԱԱՍ կուսակցության կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Մալիք Ալին, Զբոսաշրջության նախարար Բաշար Յազիջին, Էլեկտրականության նախարար Մուհամմադ Զուհեյր Խարբուտալլին, ԱԳՆ ներկայացուցիչներ, Ժողովրդական ժողովի պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, լրագրողներ, հայ և քրիստոնյա քույր եկեղեցիների հոգևոր առաջնորդներ, ինչպես նաև հայ համայնքի անդամներ:

Ներկաներին ուղղված իր խոսքում Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության անցած քառորդդարյա ուղուն և ձեռքբերումներին, խոսեց հայ-սիրիական երկկողմ հարաբերությունների ընթացքի մասին, ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաև խաղաղություն և կայունություն մաղթեց Սիրիայի ժողովրդին:

Ընդունելությանը ՀՀ սփյուռքի նախարարության և Սիրիայում ՀՀ դեսպանության պարգևներ և շնորհակալագրեր հանձնվեցին սիրիացի մի շարք հասարակական-քաղաքական գործիչներին և դամասկոսահայ համայնքի ներկայացուցիչներին՝ հայ-սիրիական երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ավանդի համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ