28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ներկայությունը մեծ ներդրում է հայ-չինական հարաբերությունների խորացման գործում. Լի Լույվեյ

ՀՀ անկախության քառորդ դարը հատուկ շուքով նշվել է Չինաստանում ՀՀ դեսպանատանը: Պաշտոնական ընդունելությանը մասնակցել են օտարերկրյա դիվանագետներ, ՉԺՀ ԱԳ պաշտոնյաներ, Չինաստանում ՀՀ նախկին դեսպաններ, գործարարներ, ուսանողներ եւ հայ համայնքի անդամներ:

Հյուրերի գնահատականով՝ Չինաստանում Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումը բացառիկ էր ներկայացուցչական կազմով ու հյուրերի թվով: Դեսպան Սերգեյ Մանասարյանն ակտիվ աշխատում է ոչ միայն մայրաքաղաքի պաշտոնական շրջանակների, այլեւ՝ նահանգների ու համայնքի հետ:

Դեսպանատանը կազմակերպված պաշտոնական ընդունելությանը մասնակցում էր նաեւ այս օրերին Պեկինում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը: Թե՛ պատվիրակությունը, թե՛ ընդունելության հյուրերի մի մասը մասնակցել էին մի քանի օր առաջ Ուրումչիում անցկացված «Չինաստան-Եվրասիա» էքսպո-ցուցահանդեսին եւ «Կանանց աշխատանքի տեղավորման եւ ձեռներեցության հնարավորությունները եւ մարտահրավերները» կանանց առաջին համաժողովին: Միջոցառման մասնակիցները բարձր են գնահատել Հայաստանի պատվիրակության մասնակցությունը էքսպո-ցուցահանդեսին եւերախտագիտություն են հայտնել հայկական պատվիրակությանը՝ իրենց համար կարեւորագույն իրադարձությանը մասնակցելու համար:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Պեկինից իր եւ պատվիրակության անդամների անունից շնորհավորելով ՀՀ անկախության տոնը՝ նաեւ նշել է, որ ընդունելության ընթացքում հնարավորություն է ունեցել զրուցելու բազմաթիվ հյուրերի հետ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Տաջիկստանից, Բելառուսից եւ այլ երկրներից՝ քննարկման առանցքում ունենալով երկկողմ կապերի, հայ-չինական հարաբերությունների զարգացումը, առեւտրատնտեսական կապերի խորացումն ու հումանիտար համագործակցության հեռանկարները եւ կանանց հասարակական կազմակերպությունների համագործակցության թեմաները:

ՉԺՀ ԱԳ փոխնախարար Լի Լույվեյին, ով նաեւ Ուրումչիի համաժողովին ու ցուցահանդեսին է ներկա եղել, Հայաստանի պատվիրակության աշխատանքին անդրադառնալով՝ նշել է, որ  ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ներկայությունն Ուրումչիում մեծ ներդրում է երկկողմ հարաբերությունների խորացման գործում եւ հետայսու նրան համարում են Չինաստանի բարեկամը Հայաստանում: Փոխնախարարն ընդգծել է, որ տիկին Նաղդալյանի այցերը Չինաստան մշտապես օգտակար են մշակութային, կրթական, տնտեսական ոլորտներում եւ կանանց հարցերին վերաբերող ծրագրերին: Դեսպանի հետ զրույցում անդրադարձ է եղել հայկական ապրանքների առաջխաղացմանը չինական շուկայում, մարզերի հետ համագործակցությանը, հաջորդ տարվա Էքսպո-ցուցահանդեսում հայկական ապրանքների տաղավարի բացմանը, խորհրդարանների բարեկամական խմբերի ակտիվացման եւ աշխատանքային ուղղությունների, կանանց հասարակական կազմակերպությունների համագործակցությանը, գենդերային հարցերին, կրթության եւ համատեղ հետազոտությունների ծրագրերին:

Նշենք, որ այսօր նախատեսված են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հանդիպումները ՉԺՀ խորհրդարանի փոխնախագահի եւ Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ