15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Կառավարությունում փոփոխությունների գործընթացը կշարունակվի» (վիդեո)

Այսօր ՀՀԿ նիստից հետո՝ լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ  անդրադարձավ  կառավարության ձեւավորմանը:

Նա  նախ շնորհավորեց նորանշանակ նախարաներին՝ մաղթելով, որ նախարարներից յուրաքանչյուրը հաջողակ լինի իր ղեկավարած ոլորտում: «Եթե հաջողեն, դա կնշանակի, որ մենք բոլոր ոլորտներում հաջողել ենք: Մինչեւ մյուս շաբաթվա ավարտին կամ շաբաթվա ընթացքում ամբողջությամբ նոր կառավարությունը կձեւավորվի»,- նշեվ  Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ պրիմիտիվ գողության մասին հայտարարությանը,  ՀՀԿ խոսնակն ընդգծեց՝ աշխատանքային գործընթացին զուգընթաց՝ վարչապետը հայտարարույուն է արել, և ինքը դա մեկնաբանելու անհրաժեշտություն չի տեսնում:

«Իհարկե թերություններ միշտ էլ եղել են ու կլինիեն: Մի գուցե նման աղմկահարույց դեպքեր եղել են կամ կլինեն: Մեր խնդիրը պետք է լինի արդյունավետ կառավարումը, նոր կառավարության խնդիրը եւ մեր բոլորիս խնդիրը: Մենք՝ ՀՀԿ-ականներս, վարչապետ Կարապետյանի կաբինետի ամբողջական պատասխանատուն ենք, ե՛ւ թերությւոնների ե՛ւ ձեռքբերումների համար: Մենք բոլորս անելու ենք ամեն ինչ, որպեսզի վարչապետ Կարապետյանը հաջողի եւ նրա կաբինետն ամբողջապես լուծի այն հիմնախնդիրները, որի համար նրանք նշանակվել են այդ բարձր պաշտոնին»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակն ընդգծեց՝ չի ուզում դատավորի գործառույթ ստանձնել:
«Թող քար նետի առաջինը նա, ով մեղք չի գործել: Մենք այստեղ դատավորներ չենք: Ես բոլոր աննորմալ երեւույթներին շատ վատ եմ վերաբերվում, եւ բոլոր նորմալ երեւույթներին շատ լավ եմ վերաբերվում: Գողն ու ավազակը կուսակցական պատկանելիություն չի լինում: Մարդ կամ լինում է պարկեշտ կամ չի լինում պարկեշտ: Դատավորը մենք չենք, դատավորը վերեւում է: Կարող է մարդ սխալվել, այնուհետեւ ուղղվել, ես դատախազի ֆունկցիա վերցնել չեմ կարող», – ասաց Շարմազանովը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ