ՀՀԿ-ին վստահում են

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում շեշտեց՝ նիստի ընթացքում քննարկվել են սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները:
Շարմազանովն ընդգծեց՝ ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ական թեկնածուները հաղթել են 158 համայնքում, իսկ հաղթած 28 անկուսակցականները ցանակցել են անդամակցել ՀՀԿ-ին:
«Դա կազում է 76 տոկոսը, 76 տոկոս վստահությունը բավականին լուրջ վսատահություն է եւ մենք հույս ունենք, որ մեր կուսակցական գործընկերներն իրենց ստացած վստահության քվեն ավելի կամրապնդեն»,- նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: