10 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աստվածաշնչային սկզբունքներն են ընկած մարդկային ազատության հիմքում. Մեծերը Աստծո մասին

«Անհնար է մտավորապես կամ սոցիալապես ստրկացնել այն ժողովրդին, որը Աստվածաշունչ է կարդում: Աստվածաշնչային սկզբունքներն են ընկած մարդկային ազատության հիմքում»: Գրիլի Հորաս, ամերիկացի լրագրող, քաղաքական գործիչ

Անդրանիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով դուրս մնաց հետագա պայքարից

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի 5-րդ օրը պայքարի մեջ մտան 77 կգ քաշային ծանրորդները։ Ծանրամարտի 77 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում նախ գլխավերևում պահեց 170 կգ, հետո 174 կգ, սակայն չբարձրացրեց 176 կգ։ Նույն վարժությունում Օլիմպիական խաղերի ռեկորդ սահմանեց Չինաստանի ներկայացուցիչ Խիաուջունը՝ 177 կգ։ Հրում վարժությունում Կարապետյանն առաջին մոտեցման ժամանակ չբարձրացրեց […]

Օբամայի ավագ դստերը «բռնացրել» են մարիխուանա ծխելիս /վիդեո/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ավագ դստերը «բռնացրել» են մարիխուանա օգտագործելու ժամանակ, հաղորդում է Radar Online-ը` հղում անելով դեպքի ականատեսին: Օգոստոսի 10-ին հրատարակությունը տեսանյութ է հրապարակել, որում, ինչպես պնդվում է, 18-ամյա աղջիկը մարիխուանա է ծխում: Դիտեք նաև տեսանյութը    

Նազիկ Ավդալյանը Օլիմպիական խաղերում գրավեց 5-րդ տեղը

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի 5-րդ օրը պայքարի մեջ մտան 69 կգ քաշային կին ծանրորդները։ Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Նազիկ Ավդալյանը պոկում վարժության ժամանակ նախ հանեց 103 կգ, այնուհետև, չբարձրացրեց 107 կգ, սակայն երրորդ մոտեցման ժամանակ գլխավերևում պահեց 107 կգ։ Հրում վարժությունը Ավդալյանը սկսեց` 130 կգ ծանրաձողը բարձրացնելով։ Երկրորդ և երրորդ մոտեցումների ժամանակ Նազիկը բարձրացրեց […]

Դոլարի փոխարժեքն այսօր

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 11-ին, կազմել է 476.25 դրամ՝ մնալով նախորդ օրվա մակարդակին: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 530.78 դրամ (նվազել է 1.24 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 617.74 դրամ (նվազել է 4 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.36 դրամ (աճել է 0.01 դրամով): […]

Հուլիսին սպառված էլեկտրական էներգիայի դիմաց սուբսիդավորվել է 589,7 մլն. դրամ

Հուլիսին սպառված էլեկտրական էներգիայի դիմաց բնակչությանը եւ փոքր բիզնեսին ՀՀ կառավարության եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրվող սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 589,7 մլն. դրամ (նախորդ ամսվա 590,0 մլն. դրամի դիմաց), որից` ՀՀ կառավարության մասնաբաժինը 294,9 մլն. դրամ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված պաշտոնական տվյալների համաձայն, բնակիչ բաժանորդների կողմից սպառած էլեկտրական էներգիայի սակագնի սուբսիդավորման […]

Երքչուհի Ալսուն երրորդ անգամ մայրացել է

Ռուս հայտնի երգչուհի Ալսուն լույս աշխարհ է բերել 3-րդ երեխային: Այս մասին տեղեկացնում  Lenta.ru-ն: 33-ամյա երգչուհին ու ամուսինը` միլիոնատեր գործարար Յան Աբրամովը, ունեն համատեղ 2 դուստր` 9-ամյա Սաֆինան և 8-ամյա Միքելան: Այս անգամ զույգը տղա է ունեցել:  

Աֆղանստանում պայթյունից 5 մարդ է զոհվել

Աֆղանստանի արեւմուտքում՝ Հերաթի նահանգում, շուկայում պայթյունից 5 մարդ է զոհվել, եւս 12-ը վիրավոր են: Այս մասին տեղեկացնում է Sputnik-ը: Շինդանդի գավառի գլխավոր շուկայում օդ է բարձրացել եռանիվ մոտոցիկլը:Նահանգապետի մամուլի խոսնակ Ջիլանի Ֆարհադի խոսքով՝ զոհերի թվում կա 2 զինվորական: Վիրավորների մեջ կան կանայք եւ երեխաներ: Պայթյունը հնչել է մզկիթի մոտակայքում, որը սաստիկ տուժել է:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի