Ես մեղավոր չեմ. ՀԽ անդամի գործով դատը մեկնարկեց
Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` սեպտեմբերի 20-ին, մեկնարկել է ապօրինի հրազեն պահելու մեջ մեղադրվող, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանի գործով դատավարությունը: Ըստ մեղադրական եզրակացության` ոստիկանությունում ամբաստանյալի մոտ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ եւ յոթ հատ փամփուշտ: Դատավարության սկզբում դատախազը ներկայացրել է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որի համաձայն, Միքայելյանն ապօրինի կրել է զենք, ինչի […]





































